Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան
Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն իրականացրին Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մեջ հայտնված Դավիթ և Միքայել Մինասյանների տանը: Այս մասին տեղեկացնում է լրագրող Լիա Սարգսյանը։
Ինչպես «Իշխանություն» լրավատականի հետ զրույցում ասաց խուզարկություն իրականացնող քննիչը՝ գործողության ընթացքում որևէ բան չեն հայտնաբերել: «Քանի՞ անգամ ասեմ՝ ոչինչ չենք հայտնաբերել»,-զայրացած ասաց քննիչը:
Խուզարկության որոշման համաձայն՝ քննիչները փնտրում էին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու նախագծման և իրագործման վերաբերյալ փաստեր:
Փաստացի իրավապահները չկարողացան հայտնաբերել որևէ կապ երկու եղբայրների և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի հետ: Քննիչները Մինասյանների բնակության վայրից հեռացան դատարկաձեռն:
