Թուրքիան հերքում է, որ կմասնակցի ԱՄՆ-Իրան պատերազմին
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է տարածվել և հերքել սոցցացներում շրջանառվող այն լուրերը, թե Թուրքիան հոգուտ Իրանի կմիջամտի պատերազմին կամ կմտնի Լիբանան։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ նմանատիպ հրապարակումները ապատեղեկատվության են, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ իրականացվում են ինտենսիվ դիվանագիտական ջանքեր՝ պատերազմի տարածումը կանխելու և կայուն խաղաղություն ապահովելու նպատակով։
Ըստ վերոհիշյալ հայատրարության Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու մասին պնդումները հոգեբանական պատերազմի մաս են կազմում և նպատակ ունեն վնասել Թուրքիայի հեղինակությունը։ Հանրությանը կոչ է արվել առաջնորդվել բացառապես պաշտոնական աղբյուրների հայտարարություններով։
