Երուսաղեմում կարող են սահմանափակել հայերի մասնակցությունը Զատկի և ճրագալույցի արարողություններին

Քնեսետում Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ճրագալույցի արարողությունը կկատարվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ, սակայն դեռևս հստակ չէ, թե որքան մարդ կթույլատրվի մասնակցել կամ արդյոք ներկա կլինեն միայն հոգևորականները։

Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիկ Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ Երուսաղեմի հայկական թաղամասի մոտ վերջին համեմատաբար մոտ պայթյունը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ, իսկ այժմ լսվում են միայն հեռավոր պայթյունների ձայներ։

Կիրակոսյանը նշել է, որ հայ համայնքը Ծաղկազարդը նշել է անցյալ կիրակի՝ հին տոմարով։ Միևնույն ժամանակ, կաթոլիկները ևս պետք է նշեին Ծաղկազարդը, սակայն անվտանգության նկատառումներով մեծաթիվ մարդկանց թույլ չի տրվել մոտենալ Հարության տաճարին։

Համայնքում ենթադրում են, որ նման սահմանափակումներ կգործեն նաև հայերի համար, եթե իրավիճակը չկայունանա մինչև Զատիկ՝ Հարության տոնը։

«Այս օրերին հրեաները նշում են Պեսախը, և տոնակատարությունները շարունակվում են մեկ շաբաթ։ Եթե նրանց թույլատրվի մեծ թվով մոտենալ Քոթելին՝ Լացի պատին, ապա հնարավոր կլինի պատկերացում կազմել նաև քրիստոնյաների համար սահմանվող սահմանափակումների չափի մասին։

Կիրակոսյանի խոսքով՝ նախապես խոսվում էր, որ ճրագալույցին կմասնակցի մոտ 150 մարդ՝ հոգևորականների և հավատացյալների մասնակցությամբ, սակայն այժմ քննարկվում է տարբերակ, ըստ որի՝ կարող են թույլատրել միայն հոգևորականների ներկայությունը։

«Այս պահին իրավիճակը այսպիսին է», — նշել է Բեդիկ Կիրակոսյանը։

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում․ 26-ամյա Հնդկաստանի քաղաքացի է վայր ընկել տանիքից Թիվը համալրվել է Նա կարող էր առանց ոտքի մնալ. Դեշամը զայրացած է Արման Ծառուկյանը նշել է սպորտում իր գլխավոր նպատակը Թուրքիան հերքում է, որ կմասնակցի ԱՄՆ-Իրան պատերազմին ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել. Ռուբիո Երուսաղեմում Ճրագալույցի արարողությունը կանցնի առանց ուխտավորների և զբոսաշրջիկների Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն է Նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է և բախվել արգելապատնեշներին․ կա վիրավոր Երուսաղեմում կարող են սահմանափակել հայերի մասնակցությունը Զատկի և ճրագալույցի արարողություններին Ինչպե՞ս է լինելու ճեղքումը․ Երասխից 2 ժամ էլ չի տևելու Երևան մտնելը․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, դե լսիր՝ ինչ է ասում ժողովուրդը, որ փոխանցեմ քեզ․ Մանուել Մանուկյան (video) Փաշինյանը մի նոր խայտառակ փաստաթուղթ է ստորագրելու, եթե․․․ ՊՆ նախկին նախարար (video) «Նիկո՛լ, վերջդ շատ ծանր է լինելու, սրբելու է տանի»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, էս զզվանքն ու նողկանքը դու դեռ շատ ես տեսնելու, սպասի՛ր․ Հենրիխ Դանիելյան (video) Խայտառակությունը տեսա՞ք․ Նիկո՛լ, սա «քո վերջն է»․ ընտրություններից հետո գիտե՞ք՝ ինչ կլինի․ Մալխասյան (video) Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը հենց այս ուղղությամբ գնան, կհաջողեն․ Անժելա Թովմասյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, էս զզվանքն ու նողկանքը դու դեռ շատ ես տեսնելու, սպասի՛ր․ Հենրիխ Դանիելյան (video) Ադրբեջանի տնտեսական և ռազմական հզորությունը հաշված ժամերը ընթացքում հօդս է ցնդելու. Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ին մնացել է խոցել շուրջ 3000 թիրախ Իրանում. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am