Միլիոնների «ա՞ճ», թե վիճակագրական մանիպուլյացիա. «Հետք»

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է հայկական ծագման ապրանքների արտահանման զգալի աճի մասին, սակայն տվյալների ուսումնասիրությունն այլ պատկեր է ցույց տալիս։ Այդ աճի էական մասը ձևավորվել է ոսկերչական իրերի հաշվին, որոնք որպես հայկական ծագման արտադրանք ներկայացնելը խիստ վիճելի է։ Այդ ցանկում տեսնում ենք նաև բջջային հեռախոսներ՝ այն դեպքում, երբ Հայաստանում չկա հեռախոսների արտադրություն։ Այս ամենն ուռճացնում է հայկական ծագման արտադրանքի ցուցանիշները և մոլորեցնող պատկեր ստեղծում տնտեսության վիճակի վերաբերյալ։ Այս մասին գրում է Հետքը։

Փետրվարի 5-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 4.5 մլրդ դոլարի հայկական ծագում ունեցող արտադրանք։ 2024 թվականի համեմատ այն աճել է շուրջ 10%-ով, իսկ 2021 թվականի համեմատ՝ 72%-ով։

Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման հաշվարկման մեթոբանությունն ինքնին արդեն վիճահարույց է (որի մասին ներքևում կնշենք), սակայն որոշեցինք Էկոնոմիկայի նախարարությունից ավելի մանրամասն տեղեկանալ, թե ինչ ապրանքների մասին է խոսքը։

Պարզվում է՝ 2025 թվականին Հայաստանից արտահանված շուրջ 4.5 մլրդ դոլարի «հայկական ծագման» արտադրանքից 1 մլրդ դոլարը միայն ոսկերչական իրերն են։

Խնդիրն է այն, որ դա չափազանց մեծ ծավալ է Հայաստանի համար և խիստ կասկածելի է՝ Հայաստանում կա՞ն, արդյոք, բավարար գործարաններ և մասնագետներ՝ այդքան արտադրանք թողարկելու համար։

Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Հայաստանի միջոցով մեծ քանակությամբ ռուսական ոսկի է վերաարտահանվում, այդ թվում՝ ոսկերչական իրերի տեսքով։ Այն, որ դա վերաարտահանում է, ապացուցվում է նրանով, որ 2022 թվականից հետո կտրուկ աճել է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ոսկին, և նույնքան կտրուկ աճել է Հայաստանից ԱՄԷ և Հոնկոնգ ոսկու ու ոսկերչական իրերի արտահանումը։

Օրինակ՝ 2021 թվականին, որի հետ համեմատություն է անում նաև Պապոյանը, Հայաստանից արտահանվել են ընդամենը 75 մլն դոլարի ոսկերչական իրեր՝ ըստ Վիճակագրական կոմիտեի։ Հետևաբար, որքանո՞վ է հավանական այնպիսի «հրաշք» Հայաստանի ոսկերչության ոլորտում, որ չորս տարի անց «տեղական» ոսկերչական իրերի արտահանումը գերազանցի 1 մլրդ դոլարը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Երևանի աղբն ու ՔՊ-ն մնացել են փողոցում․ ավագանու անդամ Արշակ Սարգսյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի սադրանքը խայտառակ ձևով տապալվեց․ երկրորդ պլանը չի աշխատի․ Հայկ Նահապետյան (video) Վա՜յ, 10․000-ը շատ-շատ ա, չգիտենք՝ ոնց ենք ծախսելու․ ինչպես են քաղաքցիները հեգնում Փաշինյանին (video) Նոր կադրեր` ինչպես են ոստիկանները մի քանի շարք կազմած տանում եկեղեցու միջադեպի մասնակցին (video) Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, չհամարձակվես «ուտել» այս եղբայրներին․ Նաիրա Զոհրաբյան (video) Աբաջյանի պապիկ 2 օպերացիա Տեղումները կշարունակվեն Թոշակառուն խայտառակեց Փաշինյանին․ «Ժողովրդի կաշին ու ոսկորն ա մնացել, մենք էլ ենք ուզում միս ուտենք» (video) Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների hետևանքով վնաuվել է 131 պատմամշակութային ժառանգության օբյեկտ Ավելի քան 100 միլիոն ամերիկացի համոզված է, որ իր կենդանության օրոք ականատես կլինի աշխարհի վերջին․ The Hill «Նիկո՛լ, այ սատանա՛, դու քո գերեզմանը փորեցիր». Ասատրյան Դոն Պիպո (video) Ինչու՞ մինչև հիմա նախագահ չե՛ք, պահանջում եմ՝ վերադարձե՛ք․ քաղաքացին՝ Քոչարյանին (video) Իրանում կախաղան են բարձրացրել հունվարյան զանգվածային անկարգությունների երկու կազմակերպիչներին․ Tasnim Հերթական անհանգիստ գիշերը․ ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Վարչապետի կողմից վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահումների մասին դիմում ԿԸՀ-ին Գյուղացիների խնդիրները ոնց լուծել է, այդպես փայլուն լուծելու է Ռոբերտ Քոչարյանը (video) Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ Ձերբակալվածները երկվորյակ եղբայրներ են, ավագ դպրոցի աշակերտներ Պարոն Քոչարյա՛ն, Ձեր շնորհիվ ընտանիքով հետ եմ եկել Հայաստան․ քաղաքացի (video) Հարյուրավոր հասցեներում մինչև 6 ժամ լույս չի լինի «Էս թուրքի ծնունդները պատասխան տալո՞ւ են», «Ներում չի լինելու»․ քաղաքացին՝ Քոչարյանին (video) Նիկոլն ամեն ինչ անում է, որ մենք Հայաստանից գնանք, պարոն Քոչարյան, օգնեք մեզ․․․ (video) Կոչ ենք անում ակտիվորեն աջակցել մեր գաղափարներին մոտ ընդդիմադիր քաղաքական ուժերին Հերթով մտնելու ենք յուրաքանչյուրիդ ընտնիք ու բացատրենք՝ Նիկոլի սարսափելի պլանը․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am