«Ելք»-ը դուրս է գալիս փողոց որ ի՞նչ անի. «Ալքիմիկոս» Սերժ Սարգսյանը շատ արագ «անագը» փոխարկեց «ոսկու»

«Իրատես» թերթը գրում է. ««Ելքը» դուրս է գալիս փողոց: Դեռ ամիսներ առաջ ասել էինք, որ խորհրդարանական այս ուժը փորձում է արտախորհրդարանական, իրականում` փողոցային պայքարի վեղարը ևս դնել իր գլխին: Այդպես էին պլանավորել իրենք, այդպես էին պլանավորել նրանց հետ «աշխատող» մոդերատորները` դրսի և ներսի, որովհետև կարծում էին` ա) ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի, բ) կնքվելու դեպքում Ռուսաստանը «կբարկանա»: Իսկ երբ «բարինը» բարկանում է, «նոն-ստոպ» ցույցերի կասկադն է ողողում երևանյան փողոցները: Այս անգամ այդպես չեղավ. նախ` հայաստանյան «ալքիմիկոս» Սերժ Սարգսյանը շատ արագ «անագը» փոխարկեց «ոսկու», այն է` նախագահական կառավարումից խիստ «սահուն» հանրաքվեով «անցավ» խորհրդարանական կառավարման, ապա անցկացրեց «անաղարտ» խորհրդարանական ընտրություններ, որից հետո նույնքան արագ ու «անաղարտ» ստորագրեց ԵՄ համաձայնագիրը: Ասել է թե` իրենով արեց նաև «փիլիսոփայության քարը»` դառնալով Հայաստանի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ ռուսամետը, թե՛ արևմտամետը, թե՛ արտաքաղաքական բանակցողը, թե՛ ներքաղաքական մոդերատորը, գնաճը «զսպողը», բոլոր հարսանիք-կնունք-ծնունդների քավոր-մասնակիցը… Չթվենք բոլորը: Պատճառն էլ այն է, որ հայաստանյան ընդդիմությունը երբեք չի ունեցել նույնքան «ալքիմիկ» ճկունություն, ճշգրիտ հաշվարկներ կատարելու ունակություն` խաղն առաջ տանելու, միասնականությունն իր սոլո խաղով չաղճատելու ունակություն։ Ընդդիմությունն իր բոլոր կատարումներով, դերակատարումներով ուշի ուշով սպասել, պատրաստվել, գաղտնի հանդիպումներ է ունեցել ի ծագս աշխարհի, անգամ ՊՊԾ է գրավել` չվարանելով քաղաքացիական պատերազմի «դալուկ» հեռանկարից, «Հաց բերողին» դարձրել է կամիկաձե` կարծելով, թե նրա «մահվան կանչի» վրա գուցե վերջապես արթնանա-ծառս լինի փողոցային պայքարը, երբեք չկարողանալով հաշվել այնպես, ինչպես հաշվում է իր հակառակորդ-«ալքիմիկոսը»: Ընդդիմությունն իր փիլիսոփայությունը կառուցել է բացառապես մայայի (չինական փիլիսոփայության մեջ այդպես է անվանվում մտային-փիլիսոփայական ծխածածկույթը) վրա, քանզի և շատ դեպքերում այլոց, այդ թվում` այլ պետությունների ձեռքի խաղալիքն է եղել, որն օգտագործելուց հետո «նույնք» նրանց կա՛մ թեյ խմելու, կա՛մ «վաստակած հանգստի» են ուղարկել` լավագույն դեպքում, վատագույնում… Հատ-հատ չթվենք: Ու հիմա` տարածաշրջանային-ներքաղաքական զարգացումների այս ֆոնին «Ելքը» դուրս է գալիս փողոց։ Որ ի՞նչ անի ա) Որ, բոլոր դեպքերում, մոնոպոլացնի ընդդիմադիր դաշտը, ասի` «էդ Խաչիկյանը ես եմ», զի գնաճի, «կերած-կատաղած» իշխանության և օլիգոպոլիայի դեմ պայքարը սրբազան պատերազմ է մեզանում: բ) Որ, բոլոր դեպքերում, տարածաշրջանային զարգացում-ֆորս մաժորների դեպքում ինքը փողոցում պատրաստ սպասելիս կլինի: գ) Որ, բոլոր դեպքերում, ապրիլին ընդառաջ, ժամանակ չկորցնի. եթե այնպես ստացվի, որ վարչապետ դառնա ոչ թե մեզ հայտնի «ալքիմիկոսը», այլ «նա», ում կցանկանար «Ելքը» (որի հետ էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, կոալիցիա պետք է կազմի), և արագ անցնի «գործի»: դ) Եվ, վերջապես, որ «ստաժը» չկորցնի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան Մեր երկրի դատաիրավական համակարգը վաղուց արդեն շոուների կազմակերպման բյուրո է դարձել Նորվեգիան 300 միլիոն դոլար կհատկացնի Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ Աբովյան ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել Գագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան ՍԴ-ն հրապարակեց որոշման մանրամասները ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից․ Ֆոն դեր Լայեն և Ռյուտե Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik Արմենիա Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am