Կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է.Շարմազանովը՝իրավական համակարգի մասին

«Հայաստանում որևէ քաղաքացի՝ անկախ իր ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի կամ մայրիկի կամ քեռու և հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել:  Բոլորը օրենքի առաջ պետք է լինեն հավասար: Որևէ մեկն օրենքից վեր չի կարող լինել»,- Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն  երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադարձել է օրերս Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարին, որի հետևանքով երկու երիտասարդ ոստիկան է զոհվել: «Կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Իմ կարծիքով՝ ոչ: Դուք մատնանշում եք ուժային համակարգերի, իրավապահ մարմինների թերությունները. Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք: Ես էլ կարող եմ բերել բազմաթիվ առավելություններ նույն ուժային կառույցների արդյունավետ աշխատանքի մասին: Այսօր ԱՄՆ Պետդեպը հստակ սանդղակ ներկայացրեց երկրների, որտեղ այցելությունն անվտանգ է կամ անվտանգ չէ, որտեղ կա ահաբեկչական վտանգ և որտեղ վտանգավոր չէ: Հայաստանն այդ ցանկում ամենաանվտանգ երկրների թվում է: Սա օդից չի եկել, սա Հայաստանի Հանրապետության Նախագահի, արդարադատության համակարգի, իրավապահ մարմինների ամենօրյա աշխատանքի արդյունք է: Եվ խնդրում եմ թերությունները մատնանշելուց բացի նշեք նաև առավելությունները»,հարցին ,թե արդյոք այդ վթարը հետևանք չէր իրավապահ մարմինների ոչ հետևողական աշխատանքի, ինչի արդյունքում երիտասարդը, ով նախկինում կատարած քայլերի համար չէր պատժվել, դարձավ ողբերգական վթարի պատճառ,պատասխանեց  Շարմազանովը: Դիտարկմանը, թե այդ անձին քննչական կոմիտեն նախկինում կատարած հանցագործության համար միայն մեկ ամիս անց է մեղադրանք առաջադրել, իսկ հետո նա ստորագրությամբ ազատ է արձակվել, Շարմազանովը պատասխանեց, որ երբեք չի մեկնաբանում իրավապահ մարմինների պրոֆեսիոնալ գործունեությունը: «Կա մասնագիտական գիտելիքների կարևորություն, իսկ ես իրավաբան չեմ: Ես միշտ աշխատում եմ խոսել այն ոլորտների մասին, որոնց վերաբերյալ ունեմ գոնե դասագրքային գիտելիքներ»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am