Վրեժխնդիր եղեք, ձեր էրեխու չլինելու պատասխանն ո՞վ պիտի տա․ Առուշանյան

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, գրում է․

«Դեռ 2022-ին գերագույն դավաճանը հայտարարեց. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Դա մարսեց, մի քանի տասնյակ ծնողներիս, ովքեր պատասխանատվության կանչեցին դրան այդ խոսքերի համար, էլ ծախված, էլ տուն ստացած, էլ ինչ պիտակ ասես որ չկպցրեցին։

Հիմա էլ, 22 թվից ավելի լկտիացած, ասում է. «Ես դիտմամբ զոհողության եմ տարել, որ մենք ազատ լինենք, ինքնիշխան լինենք»։ էրդողանի շունը խոսում է ինքնիշխանությունից։ ալիևի փալասը խոսում է ազատ լինելուց։ Ու այս ամենը մեր որդիներին, մեր զավակներին դիտմամբ զոհողության ուղարկելուց հետո։
Լավ, հիմա՞ էլ եք լռելու, հարգելի ծնողներ։ Հիմա՞ էլ են մի քանի տասնյակ մարդիկ պատասխան պահանջելու նաև ձեր որդիների կյանքի համար։ Դուք էլի թոշակը կտրելու վախից նստելու եք ձեր տներում ու պատասխան չպահանջե՞ք ձեր էրեխու դահճից։ Ոչնչությունը իր բերնով խոստովանում է՝ դիտմամբ տարել եմ զոհաբերության, որ էրդողանին գրկելու, հետը նկարվելու հնարավորություն ունենամ։
Ոտքի ելեք, պահանջատեր եղեք ձեր երեխաներին դիտմամբ մահվան ուղարկողին արժանի պատիժ տալու գործին։ Ընդվզեք, բոյկոտեք, անպատվեք, խոսեք, ձայն հանեք, լուռ մի նստեք։ Մենք ձեր էրեխեքի արյան պատասխանը պահանջելուց վիրավորանք էլ ենք ուտում, հայհոյանք էլ, բա դուք ասելու բան չունե՞ք։ Մենակ մի քանի տասնյակ զո՞հ ենք ունեցել։ Ամոթ չեք անու՞մ, որ լռում եք։ Ձեր էրեխեքն ձեզ երազ չի գալի՞ս։ Ինչ մարդ եք, տո։
Ելեք ոտքի։ Որ բակում ձեր էրեխու մազը ծռեին՝ ազգով-ցեղով. պապով-տատով, հոպար-հորքուրով կգնայիք կռվի. բա ձեր էրեխուն մատաղ ա արել ալիևի ու էրդողանի դիմաց, ասելու բան չունե՞ք։
Ելեք ու պայքարեք ամեն մեկդ ձեր ձևով. գրառում արեք, տեսանյութ հրապարակեք, նկար տեղադրեք, հիշեք, պահանջեք։ Մենակ շիրիմին գնալով ու խունկ ծխելով չի։ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԵՂԵՔ։ Բա ձեր էրեխու չլինելու պատասխանն ո՞վ պիտի տա։
Ես ամեն օր պայքարի մեջ եմ էս տարիքիս, էս առողջական հալիս։ Ես իմ էրեխու մոտ չեմ հասցնում գնալ, խունկ ծխել, որովհետև խոստացել եմ իր չլինելու վրեժը լուծել։ Խունկ ծխելը հա էլ կա… էն օրը չեն քցել, որ չլինի։ Բայց առաջնահերթ մեղավորները պետք է պատժվեն, մղկտան, քրքրվեն։
Նույնը մեր արցախահայությանն եմ ասում. ամեն մեկիդ տանը առնվազն մեկ զոհ կար դեռ 90-ականներից։ Հիմա էլ չասեմ։ Տեր եղեք ձեր հարազատի, ձեր ամուսնու, եղբոր, որդու արյանը։ Պահանջատեր եղեք մեր հայրենիքը վաճառողներից։ Օր ու արև մի տվեք սրանց, ամեն քայլափոխի թքեք երեսներին, որ մարդամեջ ելնելու իրավունք չունենան։
Պայքարեք, մի համակերպվեք, մի խեղճացեք։ Ձեր տղաները, ձեր որդիները թուրքի առաջ չեն խեղճացել։ Դուք առավել ևս իրավունք չունեք խեղճանալու այս թափթփուկների դեմ»։

դիտվել է 598 անգամ
Լրահոս
«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am