Ահազանգ. ջավախահայ ուսանող երիտասարդը կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ

Դեռ արդիական է՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը, իրավիճակը։

Թիվ ԵԴ1/0837/01/24 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ողջ դատավարության ընթացքում պաշտպանության կողմին զրկեց պաշտպանվելու հավասար հնարավորությունից։ Դատարանի կողմից մերժվեցին պաշտպանության կողմի գրեթե բոլոր միջնորդությունները։ Քրեական գործով չի ապահովվել վարույթի արդարացիությունը, պաշտպանության կողմի համար չեն չստեղծվել անհրաժեշտ պայմաններ պաշտպանության կողմի մատնանշած ապացույցները ձեռք բերելու, ներկայացնելու և համակողմանի հետազոտելու համար, ինչը հիմք է տալիս հանգելու հետևության, առ այն, որ խախտվել են մեղադրյալի պաշտպանության իրավունքը և վերջինս կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ։ Այս մասին գրում է Yerkir.am-ը։

Կարծում եմ, որ այդ խնդիրը կարող է պայմանավորված լինել նրանով, որ տուժողը սովորական անձ չէ։ Տուժողի արարքին նախաքննության մարմինը մինչ օրս գնահատական չի տվել։ Քրեական գործով առկա է թիվ 0126 դատաբժշկական փորձագետի եզակացությունը, որով հաստատվում է, որ սուր կտրող-ծակող գործիքով մեղադրյալին պատճառվել է մարմնական վնասվածք, սակայն այդ եզրակացությունը մեղադրանքի կողմը գնահատականի չի արժանացրել։

Պաշտպանության կողմի վարկածը, ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկները վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկման առարկա չի դարձվել, դատախազի կողմից չեն հերքվել ի պաշտպանություն բերված փաստարկները, մինչդեռ դրա ուղիղ պարտականությունը կրում է դատախազը։

Նշված քրեական վարույթով ոչ իրավաչափ, ապօրինի գործընթացի մասին է վկայում նաև այն, որ՝

Մեղադրյալներին և պաշտպանին օրենքով սահմանված ժամկետում քննիչի կողմից չի տրամադրվել փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, մինչև փորձաքննություն կատարելը չեն ներկայացվել ծանոթացման փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշումը, չեն տրամադրվել օրենքով սահմանված իրավունքների պարզաբանում։ Արդյունքում պաշտպանության կողմը զրկվել է փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում բացարկ հայտնելու փորձագետին, միջնորդելու, որ իր մատնանշած անձը նշանակվի փորձագետ, միջնորդելու, որ փորձագետին առաջադրվեն լրացուցիչ հարցեր։ Պաշտպանության կողմը զրկվել է նաև փորձաքննության կատարմանը ներկա լինելու հնրավորությունից, պարզաբանումներ տալու փորձագետին։ Փորձագետի եզրակացությունը քննիչին հանձնելուց հետո երեք օրվա ընթացքում պաշտպանության կողմը չի ստացել դրա պատճենը։ Արդյունքում պաշտպանության կողմը զրկվել է լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 579 անգամ
Լրահոս
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am