Երբ կոչումը դառնում է «սիրուն նամակ»․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակի կազմալուծման հերթական դրսևորումը.

Երբ կոչումը դառնում է «սիրուն նամակ»
Համացանցում հայտնված տեղեկատվությունը, թե բարձրաստիճան սպան կարող է ֆեյսբուքյան նամակագրությամբ վարչապետից գեներալ-մայորի կոչում խնդրել, իսկ երկրի ղեկավարն էլ դա ներկայացնել որպես «սիրուն նամակ», վկայում է պետական համակարգի խորը դեգրադացիայի մասին: Սա պարզապես էթիկայի խախտում չէ, այլ բանակային սուբորդինացիայի և պետական ինստիտուտների նկատմամբ բացահայտ արհամարհանք:

Նման երևույթն ուղղակի անթույլատրելի է ցանկացած կայացած պետության համար: Ցանկացած նորմալ երկրում, եթե գնդապետի կոչում ունեցող սպան փորձեր շրջանցել զինվորական աստիճանակարգն ու քաղաքական ղեկավարին նմանօրինակ «ջերմ» խնդրանքով դիմեր, նա վայրկյանների ընթացքում կազատվեր զբաղեցրած պաշտոնից և կհեռացվեր զինված ուժերի շարքերից: Զինվորական կոչումը վաստակում են մարտադաշտում կամ անբասիր ծառայությամբ, այլ ոչ թե սոցիալական ցանցերի «չաթերում» սիրաշահելով:

Զինված ուժերը «քաղաքական զվարճանքների ավտոբուս» չեն: Պաշտոնի առաջխաղացման և կոչումների շնորհման հարցը պետք է քննարկվի բացառապես ըստ վերադասության, հաշվի առնելով մասնագիտական պատրաստվածությունը, ծառայողական բնութագիրը և օրենքով սահմանված կարգը: Երբ այս գործընթացը վերածվում է հանրային շոուի, բանակի հեղինակությունը հավասարվում է զրոյի:
Երբ երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյան խրախուսում է զինվորականության կողմից օրենքի և կարգապահության նմանօրինակ ոտնահարումը, դա խոսում է համակարգային փլուզման մասին, որտեղ լրջությունը տեղի է տվել էժանագին պոպուլիզմին:

Իրականում, այս ամենը տեղավորվում է ներկայիս իշխանության որդեգրած կործանարար գործելաոճի մեջ: Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված «խաղաղության բանաձևը» հետևյալն է. Խաղաղությունը = անլրջություն + տգիտություն + խայտառակություն + ստախոսություն + անամոթություն»։

դիտվել է 667 անգամ
Լրահոս
Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի Այս մարզում ևս օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը «Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով Խոշոր հրդեհ՝ Երևանում․ այգում բռնկված կրակը տարածվել ու հասել է բնակելի տան տարածք Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը մահացել է Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ մանրամասներ եղանակի մասին Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը Ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ-ին․ Լիլիթ Գալստյան Գողացել են 10 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 4 ավտոմեքենա․ «Opel Astra»-ն կողաշրջվել է․ տուժածներ չկան Մոսկվան աշխատում է Վաշինգտոնի հետ Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել Փաշինյանի ժամանակը հաշված է․ պատասխան են տալու․ Նարեկ Կարապետյան (video) Փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am