«Այսօր ձեւական կամուրջ է, քվեն եկել է ՔՊ–ին, բայց հակառակ ոչինչ չի գնացել քաղաքացիներին». Քոչարյան
2021թ.–ի ՔՊ–ի նախընտրական ծրագիրը նայեք ու կհամոզվեք, որ ոչինչ չեն արել, ավելին ասած 80 տոկոսն էլ հակառակն են արել։ Այս մասին այսօր Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքացին Քոչարյանին հարցրեց պետություն–ժողովուրդ կամրջի մասին՝ հավելելով, որ ներկայիս իշխանության օրոք այդ կարեւորագույն կամուրջը փլուզված է։
«Երբ է կամուրջը քանդվում, երբ վստահություն չկա։ Վստահությունը վերականգնելը կամ կառուցելը մեկ նպատակ ունի՝ խոսքը պետք է գործողության հետ համապատասխանի։ Ժողովուրդն ընտրում է Կառավարությանը եւ պետք է պահանջի, որ կատարի բոլոր խոստումները։ Եթե Կառավարությունը տեսնում է, որ կարող է խոսք տալ մի բան, անել ճիշտ հակառակը, հետո ֆռցնել ու նորից գալ ընտրվել, այդ կամուրջը չի լինելու։ Ձեւական է լինելու, միակողմանի, քվեները միակողմանի գալու են եւ հակառակ ոչինչ չի գնալու։ Այսօր այդ վիճակն է։ Մեզ պետք է ժողովրդի մասին մտածող Կառավարություն։»,– ասել է նախագահ Քոչարյանը։
