24.300 քմ-ից մինչև 200.000 քմ ասֆալտապատում. մայրաքաղաքի անվերջ փոսերն ու դրանց համար ծախսված գումարները

2025 թվականին Երևանի մոտ 120 փողոցներում իրականացվել են 200.000 քմ փոսային նորոգման, 8 փողոցներում՝ միջին նորոգման աշխատանքներ: Այս մասին հայտոնւմ են Երևանի քաղաքապետարանից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։

 

Քաղաքապետարանից նշել են, որ նույն ժամանակահատվածում միջին նորոգման համար վճարվել է 1 միլիարդ 553 միլիոն 210 հազար 801 դրամ ինչը համարժեք է 3.8-4 միլիոն դոլարի, փոսային նորոգման համար՝ 1 միլիարդ 76 միլիոն 638 հազար 150 դրամ, ինչը համարժեք է 2.6-2.8 միլիոն դոլարի:
«Փաստինֆո»-ն պարբերաբար անդրադառնում է, թե այս տարի որքան գումար է ծախսվում Երևանում փոսային նորոգումների, փողոցներում միջին նորոգումների համար, իսկ ավելի վաղ անդրադարձել էինք, թե ովքեր են այն հիմնական կապալառուները, որոնց տրամադրվում են միլիոնավոր դրամներ այդ աշխատանքների համար։

Ինչ վերաբերում է 2024 թվականին, ապա քաղաքապետարանից նշել են, որ շուրջ 45 փողոցներում իրականացվել է 168.750 քմ փոսային նորոգման աշխատանք, միջին նորոգում է իրականացվել 43 փողոցում, իսկ 2023 թվականին իրականացվել է 24.300 քմ փոսային նորոգման աշխատանք, միջին նորոգում է իրականացվել 50 փողոցում: Թե որքան գումար է ծախսվել 2023 և 2024 թվականներին այդ աշխատանքների համար՝ քաղաքապետարանը չի նշել, այլ հորդորել է համապատասխան պայմանագրերին գնբարավոր է ծանոթանալ պետգնումների պաշտոնական կայքում։

Հետաքրքրվել էինք, թե ասֆալտապատման աշխատանքների ծավալը տոկոսային ցուցանիշներով որքան է կազմել ամբողջ մայրաքաղաքում, սակայն քաղաքապետարանից հայտնել են, որ ասֆալտապատման աշխատանքները տոկոսային ցուցանիշներով չեն հաշվարկվում:
Քաղաքապետարանի ներկայացրած տվյալներից կարելի է ենթադրել, որ նախորդ տարիներին կատարված աշխատանքները այդքան էլ որակյալ չեն եղել, քանի որ ոչ միայն ավելացել է փողոցների թիվը, որոնցում իրականացվել են փոսային նորոգման աշխատանքներ, այլ քմ-ն է ավելացել։

Հավելենք, որ «Փաստինֆո»-ն քաղաքապետարանից հետաքրքրվել էր, թե որ փողոցներում են աշխատանքներ կատարվել, սակայն այս հարցը մնացել է անպատասխան։ Այս հանգամանքը շատ հարցեր է առաջացնում։ Ստացվում է, որ քաղաքապետարանը ինքն է թաքցնում է իր իսկ աշխատանքները, որոնք գուցե չեն արվել, սակայն դրանց համար տարբեր չափի գումաներ են դուրս գրվել։
Պետբյուջեի գումարները ծախսվում են կա՛մ անորակ ասֆալտապատման համար, կա՛մ չարված աշխատանքների համար։

դիտվել է 337 անգամ
Լրահոս
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի Այս մարզում ևս օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը «Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով Խոշոր հրդեհ՝ Երևանում․ այգում բռնկված կրակը տարածվել ու հասել է բնակելի տան տարածք Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը մահացել է Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ մանրամասներ եղանակի մասին Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը Ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ-ին․ Լիլիթ Գալստյան Գողացել են 10 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 4 ավտոմեքենա․ «Opel Astra»-ն կողաշրջվել է․ տուժածներ չկան Մոսկվան աշխատում է Վաշինգտոնի հետ Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել Փաշինյանի ժամանակը հաշված է․ պատասխան են տալու․ Նարեկ Կարապետյան (video) Փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում Միասնական աղոթք՝ Հայոց Եկեղեցու և գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am