ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով բեռ է ուղարկել Իրան, որում կարող են ԱԹՍ-ներ լինել․ АР

Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ է ուղարկում Ուկրաինային, ներառյալ՝ ԱԹՍ տեխնոլոգիաների արդիականացված տարբերակները, որոնք Թեհրանն ի սկզբանե մատակարարել էր Մոսկվային Ուկրաինա ներխուժումից հետո։ Այս մասին Associated Press-ին հայտնել են ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտոնյաները:


Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո Թեհրանն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին, Պարսից ծոցի իր հարևաններին և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին։ Իրանն ունի «Շահեդ» տեսակի անօդաչուների սեփական պաշարները, սակայն Ռուսաստանն ուկրաինական պատերազմի ընթացքում կատարելագործել է դրանց կառուցվածքը՝ ներառյալ նավիգացիոն հնարավորությունների բարելավումը, գրում է գործակալությունը:

Եվրոպական հետախուզության ներկայացուցիչը AP-ին հայտնել է, որ ռուս և իրանցի պաշտոնյաներն այս ամիս «շատ ակտիվ» քննարկումներ են անցկացրել Ռուսաստանից Իրան անօդաչուների փոխանցման վերաբերյալ։


ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ պարզ չէ՝ այս մատակարարումը միանգամյա բնույթ է կրում, թե ոչ։ Պաշտոնյաներից և ոչ մեկը չի կարողացել հստակեցնել, թե որքանով է կարևոր այս մատակարարումը և քանի անօդաչու թռչող սարք է ուղարկվել։

Եվրոպացի մեկ այլ պաշտոնյա նշել է, որ անօդաչուների փոքր քանակությունը էական ազդեցություն չի ունենա պատերազմի ելքի վրա։

ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հավելել է նաև, որ անհասկանալի է Թեհրանին ավելի կատարելագործված անօդաչուներ տրամադրելու Մոսկվայի դրդապատճառը՝ հաշվի առնելով, որ Իրան ուղարկված յուրաքանչյուր զինամթերք Ռուսաստանն այլևս չի կարողանա օգտագործել Ուկրաինայի դեմ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Օլիվիա Ուեյլսը AP-ին հայտնել է, որ «որևէ այլ երկրի կողմից Իրանին տրամադրված ոչ մի բան չի ազդում մեր օպերատիվ հաջողության վրա»։ Ինչպես նա է նշել՝ ամերիկյան զինուժը խոցել է ավելի քան 10,000 թիրախ և ոչնչացրել Իրանի ավելի քան 140 ռազմածովային նավ, ինչը հանգեցրել է Իրանի կողմից հրթիռային և անօդաչուների հարձակումների 90% կրճատմանը։

Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ իրենց հետախուզական տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ անօդաչուների խմբաքանակն արդեն ճանապարհին է, սակայն նրանք չեն կարող հստակ հաստատել, թե հատկապես ինչպես են դրանք տեղափոխվում։ Բեռնատարների երկու շարասյուն, որոնց բեռը Ռուսաստանը ներկայացրել է որպես մարդասիրական օգնություն, Ռուսաստանից Իրան են հասել Ադրբեջանի տարածքով, և հնարավոր է, որ հենց դրանցում են անօդաչու սարքեր եղել, ասել է եվրոպացի պաշտոնյան։

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել. factor.am Գերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով ՊՆ-ն հերքում է Սա Հայաստանի արտաքին քաղաքական մոդելի սնանկացումն է ՄԱԿ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ն և Իրանը կօգտագործեն դադարը դիվանագիտական ​​​​միջամտության համար Իրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ Արմենիա Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան Բաքվում ավարտել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կա Իսրայելը Թուրքիային սպառնում է Իրանի օրինակով Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելի Խնդիրը մնացել է նույն տեղում․ չի լուծվել․ Վահագն Սարոյան Ամուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ Pastinfo Պուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ Մինասյան Պաշտոնական. Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզչի անուն ունի ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում. Թրամփ 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համար Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am