Դատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարդան Ալոյանը։
Փաստաբանն ավելի վաղ հայտնել էր․
«Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցից հետո Ն․ Փ․-ի ֆեյսբուքյան հրապարակման հիման վրա ՔՊ-ն նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ ՀԷՑ-ը «խլելու» համար։ Բացառապես ՔՊ-ի ձայներով այդ փոփոխությունները ընդունվեցին։
Մի քանի օր անց ՔՊ-ական ՏԿԵՆ նախարար Դ․Խ․-ի հաղորդման հիման վրա, «նախկին» ՔՊ-ական Մ․ Մ․-ի միանձնյա ոչ իրավաչափ որոշմամբ ՀԷՑ-ի նկատմամբ հարուցվեց վարչական վարույթ և Ռ․Պ․-ն նշանակվեց ՀԷՑ-ի Ժ․Կ․։
Ժ․Կ․-ն անմիջապես հեռացրեց ՀԷՑ-ի պրոֆեսիոնալ ղեկավար կադրերից շատերին և նրանց փոխարեն նշանակեց էներգետիկայի ոլորտի հետ կապ չունեցող հիմնականում ՔՊ-ական անձանց։
ՀԾԿՀ-ի բացառապես ՔՊ-ի կողմից ընտրված անդամների ձայներով ՀԷՑ-ը 17/11/2025 թվականին զրկվեց էլեկտրաէներգիայի բաշխողի լիցենզիայից։
Նշված ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ վարչական ակտը սեփականատիրոջ կողմից բողոքարկվեց դատական կարգով։
Օրենքով նման գործերի քննության համար սահմանված է երկամսյա ժամկետ։
Շաբաթ օրվանից սկսված և ընդմիջումներով այսօր առավոտյան ժամը 04:00-ին ավարտված (փաստացի շուրջ 29 ժամ տևած) դատաքննության ընթացքում ջախջախվեցին վարույթի հիմք հանդիսացած բոլոր սին փաստերն ու ենթադրությունները։
Եթե լրացուցիչ ապացույցներ հետազոտելու կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտություն չառաջանա, ապա դատական ակտը կհրապարակվի 26/03/2026 թվականին։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից