Բացառվում է ներկա իշխանության վերարտադրությունը, բացառվում է նաև անցյալի վերադարձը․ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի քաղաքական դաշտում տարիներ շարունակ վերարտադրվել է մի փակ տրամաբանություն, որը հասարակությանը կանգնեցրել է կեղծ ընտրության առաջ՝ անձերի միջև, ոչ թե մոդելների։
Անունները փոխվել են, դերակատարները՝ նույնպես, բայց համակարգը մնացել է նույնը։ Հենց այս համակարգն է ձևավորել կախյալ տնտեսություն, թույլ ինստիտուտներ և այնպիսի քաղաքական կոնյուկտուրա, որը վերարտադրվում է նույն շրջանակներում։
Երբ մենք խոսում ենք այս համակարգը փոխելու մասին, մեզ փորձում են վերադարձնել նույն հարթություն՝ անձերի հակադրության, պիտակների և թիրախավորման դաշտ։
Մենք չենք մտնելու այդ խաղի մեջ։ Մենք չենք քննարկում՝ ով է ավելի ընդունելի կամ անընդունելի։ Մենք խոսում ենք պետության կառուցման մոդելի մասին։
Միևնույն ժամանակ, մենք չենք վիճարկում որևէ ուժի կամ անձի իրավունքը՝ մասնակցելու ընտրություններին և կայացնելու սեփական քաղաքական որոշումները։ Քաղաքական գործընթացը հիմնված է այդ ազատության վրա, քանի որ առանց ընտրության իրավունքի՝ այն վեր է ածվում ձևականության։
Բայց մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել նույն փակ համակարգի ներսում ձևավորվող հերթական բևեռների շուրջ։ Պետք է նոր որակի համախմբում՝ նոր գաղափարների, նոր մոտեցումների և նոր քաղաքական մշակույթի շուրջ։
Այդ պատճառով ենք կարևորում նոր ձևավորվող քաղաքական ուժերի շուրջ հանրության համախմբումը՝ որպես փակ շրջանը կոտրելու միակ ճանապարհ։
Մեր դիրքորոշումը հստակ է։
Բացառվում է այսօրվա իշխանության վերարտադրությունը։
Բացառվում է նաև անցյալի վերադարձը՝ նույն մոդելի շրջանակում։
Մենք համագործակցությունը տեսնում ենք գաղափարների և պետական շահի շուրջ, ոչ թե իշխանության վերարտադրության տրամաբանության մեջ։
Երբ քաղաքական միտքը փոխարինվում է անձնավորումներով, դա խոսում է ոչ թե ուժի, այլ սահմանափակության մասին։
Մենք այդ մակարդակ չենք իջնելու»,- գրել է նա։

դիտվել է 215 անգամ
Լրահոս
ՊԵՏԱԿԱՆ ԹԱԼԱՆ․ 11 միլիոն ամբողջ կյանքումդ չես տեսել, իսկ հիմա․․․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ալեն Սիմոնյա՛ն, առաջինը դու ես վիրավորել․ անհետ կորածի հայր (video) «Դե ո՞նց չասեմ՝ ընդդիմությունը մի անելիք ունի»․ Էդգար Էլբակյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դու այսօր առավոտյան մի անելիք ունեիր․ ո՞նց եք հետո փողոցում քայելու»․ Ստեփանյան (video) Ալիևի հաշիվը փակելու ժամանակն է եկել․ Իսրայելը Արցախի գինն է պահանջում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Տղավարի քեզ դրսևորի,տենց իրավիճակում չհայտնվես. Իսրայելյանը՝ Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին (video) ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը․ Der Spiegel Ալեն Սիմոնյա՛ն, դու ստիպված ես լսել․․․ Գևորգ Գևորգյան (video) Բացառվում է ներկա իշխանության վերարտադրությունը, բացառվում է նաև անցյալի վերադարձը․ Անանյան ՇՏԱՊ․ Գեղարքունիքից նոր տարածքներ է հանձնում․ ի՞նչ ազդանշան է փոխանցել երեկ Փաշինյանը․ Դիլբարյան (video) Ի՞նչ իրավունքով է Ալեն Սիմոնյանը մարդու մահացած հորը ասում՝ «արան պապադ ա». Արսեն Ղուկասյան (video) Մենք այս ի՞նչ արեցինք, տղերք, մենք այս ի՞նչ արեցինք. Աշոր Երկաթ «Ապագան» կրկին հետապնդում է Գեղարքունիքի մարզի գյուղական ամբուլատորիաներին. Անուշ Պողոսյան #ՈՒՂԻՂ․ Անհետ կորածների հարազատները պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանից (video) Մեր համբերությունն անսպառ չէ․․․ Իշխան Սաղաթելյանը զգուշացրեց (video) Նիկոլը բունկերներից թղթեր է ստորագրել․ Աննա Մկրտչյան (video) Իրանի զինված ուժերը սկսել են հրթիռների վրա երախտագիտության խոսքեր գրել իրենց աջակցող երկրներին Հայհոյանքներով հայտնի հերթական ՔՊ-ականը․ ով կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է «ցեղասպանություն իրականացնելու հստակ մտադրության» համար Ալեն Սիմոնյանի հետ երեկվա միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել Հենրիխ Մխիթարյանը կավարտի կարիերան Ովա՞ մեզ գյուղում բանի տեղ դնում․ արմավիրցին՝ Գագիկ Ծառուկյանին (video) ՆԱՏՕ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել Վիճաբանության ժամանակ 21-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքից մարմնական վնասվածքներ է ստացել «Նիկոլը մեծ-մեծ խոսեց ու լիզեց իր թքածը» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am