Գետերը վարարել են՝ չմոտենալ. Սյունիքի մարզպետը զգուշացնում է (Տեսանյութ)
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ զգուշացնելով՝ չմոտենալ վարարած գետերին։
«Հարգելի քաղաքացիներ, տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։
Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։
Խնդրում ենք՝
. հեռու մնալ գետամերձ տարածքներից,
. չմոտենալ վարարած գետերին,
. ճանապարհներին լինել առավել ուշադիր»։
