Կյանքը հունիսի 7-ից հետո նախ և առաջ լուծելու է ամենապարզ ու ամենակարևոր խնդիրը՝ բանականությունը վերադարձնել իշխանություն, պետական համակարգ. Վահե Հովհաննիսյան

Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը։

«Նիկոլը հստակ ընտրել է իր քարոզարշավի տրամաբանությունը. Ամեն օր՝ նոր այլանդակություն։ Սա լավի կամ վատի հարց չէ։ Սա գիտակցված որոշում է, փաստ։

Ընդդիմադիր համակարգերը պետք է լինեն ճկուն և համարժեք այդ որոշմանը։ Հակառակ դեպքում առաջիկա կարևոր ամիսները վերածվելու են «զռռարշավի»։

Մոնոտոն ներկայացնել սեփական ծրագրային դրույթները՝ բավարար չէ։ Դրանք խլացվելու են իշխանական այլանդակության մեջ, որը լինելու է ամեն օր, և ամեն օր՝ ավելի այլանդակ լինելու միտումով։

Արձագանքել այլանդակություններին հազվադեպ կարելի է, բայց դա չի կարող լինել հիմնական մարտավարություն։

Ստեղծված իրավիճակում քաղաքական ընդդիմության և հանրային առողջ շերտերի միասնական մարտավարությունը պետք է դառնա նոր հանրային պրոյեկտը. Կյանքը՝ հունիս 7-ից հետո։ Սա և´ մարտավարություն է, և´ հոգեբանություն։ Սա միասնական գործելու եզակի հենք է։ Ընդդիմադիր համակարգերը միմյանց հետ և, որ ամենակարևորն է՝ հանրության հետ, պիտի շփվեն և իրենց հարաբերությունները կառուցեն հենց այս տրամաբանության մեջ։ Ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք իրար հետ աշխատելու, ո՞նց ենք առաջ գնալու, ի՞նչ ենք պայմանավորվում, ի՞նչն ենք մերժում, ո՞նց ենք սրանց թողած աղետների ժառանգությունից քայլ առ քայլ դուրս գալու, և այլն։

Մեր ծրագրերը պետք է հասարակությանը ներկայացնել հենց այս մարտավարությամբ։

Սա թույլ կտա փոխել հանրային մթնոլորտը, ստեղծել փոփոխությունների մեծ ամպը, որը կկախվի մեր երկնքում և հունիսի 7-ին տեխնիկապես կհանգուցալուծվի։

Առաջիկա ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են, որտեղ մենք որոշելու ենք մեր ներքին կյանքն առաջիկա տարիների համար. այլանդակությո՞ւն, թե՞ բանականություն։

Պետք է համատարած բացատրել, որ կյանքը հունիսի 7-ից հետո նախ և առաջ լուծելու է ամենապարզ ու ամենակարևոր խնդիրը՝ բանականությունը վերադարձնել իշխանություն, պետական համակարգ։

Ինչ վերաբերում է այլանդակության մասնավոր նարատիվին՝ զռռալու դրվագին, ապա պետք է ունենալ խիզախություն և ընդունել, որ արդեն 5-6 տարի է՝ մեզ աշխարհը և հատկապես մեր հարևան երկրները դրել են զռռանի տեղ դրել ու որպես էքսպերիմենտ հետևում են, թե ինչքան կարող է մի ժողովուրդ այս ամենը հանդուժել։ Սրա մասին պետք է իսկապես բաց խոսել իրար հետ և սեփական ժողովրդի հետ՝ այնպես, որ հունիսի յոթից սկսած այս ամոթալի վիճակները սկսեն վերջապես մոռացվել»,-գրել է նա։

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Տիգրան Ավինյանն անակնկալի եկավ․․․ արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի հայհոյանքին (video) Արցախից առաջին փախնողը դու՛ք եք․ ներողություն խնդրի ու գնա՛․ Տիգրան Աբրահամյան (video) Եթե արցախցիները չեն կռվել, ո՞նց է «չկռվшծ» ՊԲ հրամանատարը շարունակում ծառայել ՀՀ ԶՈւ-ում. Տիգրան Աբրահամյան Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկի՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն Ոստիկանները քաղաքացիների տներ են զանգահարում, տվյալներ ճշտում «Հայաստան» դաշինքը կքվեարկի՞ Սամվել Կարապետյանի օգտին․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը (video) Իսրայելը հարվածել է Իրանի հրթիռների և ծովային ականների արտադրության օբյեկտին Ալեն Սիմոնյանի հետ երեկվա միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել Նիկոլի բերած քարտեզի ծակերը․ Ֆիզիկայի գիտությունների դոկտոր (video) Սասուն Միքայելյանի խայտառակ արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի հայհոյանքին (video) Իրանը չի խնդրել ԱՄՆ-ին 10 օրով հետաձգել էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները․ WSJ #ՈՒՂԻՂ․ Նիկոլենք հայհոյում ու հարձակվում են․ ի՞նչ են թաքցնում․ Էդգար Էլբակյան (video) Կապանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․ կա տուժած Թույլ խաղաղությունն այն է, երբ մենք դուռը բացում ենք hակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ. Նարեկ Կարապետյան Վեհափառ Հայրապետի հոգածության կենտրոնում մշտապես եղել և շարունակում է մնալ հայ զինվորը Ինչքան վատ է Փաշինյանի վիճակը, որ անցել է ժողովրդին պատերազմով սպառնալուն. Քրիստինե Վարդանյան Փաշինյա՛ն, մի վախեցի՛ր,ասա՝ Ռուսաստան․ Քրիստինե Վարդանյանը՝ հեգնեց (video) Գետերը վարարել են՝ չմոտենալ. Սյունիքի մարզպետը զգուշացնում է (Տեսանյութ) Կյանքը հունիսի 7-ից հետո նախ և առաջ լուծելու է ամենապարզ ու ամենակարևոր խնդիրը՝ բանականությունը վերադարձնել իշխանություն, պետական համակարգ. Վահե Հովհաննիսյան Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով. Սուրեն Սարգսյան Հոգևոր վերելքը սկսվում է հենց մեր տնից, երբ ընտանիքը դառնում է «փոքր եկեղեցի». ընտանիքով Աստծուն ծառայելու օգուտներն անգնահատելի են. Տեր Աբրահամ Հայաստանը խնդրում է Վրաստանին տեղափոխել գազատարը Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ Դանակահարություն՝ Արմավիրի ՀԷՑ նորանշանակ տնօրենի աշխատասենյակում Ստուգված է՝ Նիկոլի մայրը գիտե՞ք՝ ով է եղել․ քաղաքացու սենսացիոն հիմնավորումը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am