Փաշինյանին հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ին․ ՀԱԿ

Անդրադառնալով 2023 թվականին Արցախի բնակչության տեղահանության հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Լեւոն Տեր-Պետրոսյանն է իր առաջնորդությամբ Հայաստանին ու հայ ժողովրդին ներքաշել այս ավանտյուրայի մեջ»։ Այս մասին ասված է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ։

«Բանից պարզվում է, Փաշինյանը Հայոց հին եւ միջնադարյան, ո՛չ էլ նորօրյա պատմությանը բացարձակապես չի տիրապետում։

Ղարաբաղյան շարժումը սկսվել է ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ի պաշտոնական որոշմամբ, որին Հայաստանի ժողովուրդը արձագանքեց զանգվածային ցույցերով։ Սկզբնական շրջանում դրանք գլխավորում էին Զորի Բալայանը եւ Իգոր Մուրադյանը, որոնց շուրջ որպես առաջին «Ղարաբաղ կոմիտեի» անդամներ աստիճանաբար ընդգրկվել են Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Վազգեն Մանուկյանը, Սամվել Գեւորգյանը եւ Սամսոն Ղազարյանը։ Իսկ Ռաֆայել Ղազարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը եւ Դավիթ Վարդանյանը կոմիտեում ընդգրկվել են 1988թ. մայիսի վերջերին։ Այսքանը հանուն պատմական ճշմարտության։

Իսկ այժմ անդրադառնանք Փաշինյանի հայտարարության շարժառիթներին։ Դա հնչում է մի մարդու շուրթերից, որի 8 տարվա կառավարման օրոք ունեցել ենք տասը բախում Ադրբեջանի հետ, այդ թվում երեք զինված հակամարտություն, որոնց ընթացքում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կրել են աղետալի կորուստներ և պարտություններ․

1․ 2020թ․ 44-օրյա աղետաբեր պատերազմը, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա մերժեց արցախյան հակամարտության կարգավորման հայանպաստ ծրագիրը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երաշխավորությամբ,

2․ 2022թ․ սեպտեմբերյան պատերազմը, որի հետևանքով կորցրեցինք Հայաստանի ինքնիշխան տարածքներ Վարդենիսում, Ջերմուկում եւ Սյունիքում, ինչը հետեւանք էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ առաջարկված պլանի մերժման փաշինյանական քաղաքականության,

3․ 2023թ․ պատերազմը, որը տեղի ունեցավ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու հետևանքով և ավարտվեց Արցախի բնակչության դեմ կատարված ցեղասպանությամբ՝ տեղահանությամբ։

Արցախի կորուստը և Հայոց պետականության աղետալի թուլացումը Նիկոլ Փաշինյանի կառավարման գլխավոր արդյունքներն են։ Փաշինյանը շատ լավ է հասկանում հայ ժողովրդի նկատմամբ իր գործած ոճիրը և ողորմելի ջանքեր գործադրում հայ ժողովրդի և պատմության առաջ պատասխանատվությունից խուսափելու համար։

Իրականում, 1988-ի շարժումը ուղղված էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքի և մարդու տարրական իրավունքների պաշտպանությանը, և ի սկզբանե կրում էր ոչ բռնի, սահմանադրական, օրինական բնույթ։ Երբ Ադրբեջանը դրան պատասխանեց ռազմական ագրեսիայով, Լեռնային Ղարաբաղում կազմակերպվեց ինքնապաշտպանություն, ինչի շնորհիվ ապահովվեց Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու ազատությունը։

Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր էր լուծել խաղաղ եղանակով, եթե որդեգրվեր միջազգային հանրության կողմից առաջարկված փոխզիջումային կարգավորման պլանը։ Ամենամեծ «ավանտյուրան»՝ բախտախնդրությունը, դա չանելն էր։ Հայ ժողովրդին և նրա պետականությանը աղետալի հարվածներ հասցրած այդ բախտախնդրության գլխավոր դերակատարը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Պատասխանատվությունից խուսափելու և իշխանությունը պահպանելու նպատակով նա այսօր փորձում է ստանձնել Հայաստանում Ադրբեջանի ուղիղ կառավարումն ապահովող կուսակալի նողկալի դերը։ Փաշինյանի բերած «խաղաղությունը» Ալիեվից եւ Էրդողանից կախվածությունն է։ Ուրիշ ոչինչ։

Հայ Ազգային Կոնգրեսը կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և հաշտեցման գործընթացին, եւ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ միշտ է հանդես եկել այդ դիրքերից, բայց կտրականապես մերժում է Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու և մեր ներքին գործերին միջամտելու որևէ փորձ։

Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններում»,-ասված է հայտարարության մեջ։

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Իրանը չի խնդրել ԱՄՆ-ին 10 օրով հետաձգել էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները․ WSJ #ՈՒՂԻՂ․ Նիկոլենք հայհոյում ու հարձակվում են․ ի՞նչ են թաքցնում․ Էդգար Էլբակյան (video) Կապանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․ կա տուժած Թույլ խաղաղությունն այն է, երբ մենք դուռը բացում ենք hակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ. Նարեկ Կարապետյան Վեհափառ Հայրապետի հոգածության կենտրոնում մշտապես եղել և շարունակում է մնալ հայ զինվորը Ինչքան վատ է Փաշինյանի վիճակը, որ անցել է ժողովրդին պատերազմով սպառնալուն. Քրիստինե Վարդանյան Փաշինյա՛ն, մի վախեցի՛ր,ասա՝ Ռուսաստան․ Քրիստինե Վարդանյանը՝ հեգնեց (video) Գետերը վարարել են՝ չմոտենալ. Սյունիքի մարզպետը զգուշացնում է (Տեսանյութ) Կյանքը հունիսի 7-ից հետո նախ և առաջ լուծելու է ամենապարզ ու ամենակարևոր խնդիրը՝ բանականությունը վերադարձնել իշխանություն, պետական համակարգ. Վահե Հովհաննիսյան Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով. Սուրեն Սարգսյան Հոգևոր վերելքը սկսվում է հենց մեր տնից, երբ ընտանիքը դառնում է «փոքր եկեղեցի». ընտանիքով Աստծուն ծառայելու օգուտներն անգնահատելի են. Տեր Աբրահամ Հայաստանը խնդրում է Վրաստանին տեղափոխել գազատարը Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ Դանակահարություն՝ Արմավիրի ՀԷՑ նորանշանակ տնօրենի աշխատասենյակում Ստուգված է՝ Նիկոլի մայրը գիտե՞ք՝ ով է եղել․ քաղաքացու սենսացիոն հիմնավորումը (video) «Նիկոլի Վովան, դիմավորե´ք». Հայկ Դեմոյան Փաշինյանը ծայրահեղ քայլի է գնում․ տեսե՛ք՝ ինչ վատ է նրանց վիճակը․ Քրիստինե Վարդանյան (video) «Արա՛, դու պիտի դատվես դրա համար․ դու հենց երեկ քո դեմ հաղորդում տվեցիր»․ պատերազմի մասնակից (video) «Ուռճացած աշխատակազմ և թափուր հաստիքներ Տավուշի մարզպետարանում». Ոսկան Սարգսյան «Ալեն Սիմոնյանը շատ ա հաբրգել». Շպռոտ «Ճղճի՛մ, արժանապատվություն չունեցո՛ղ»․ գյումրեցիները՝ Փաշինյանի մասին (video) Սարավան-«Զանգեր» հատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Աջակցություն՝ բռնի տեղահանված արցախցիներին․ Արցախի թեմ Փաշինյանին հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ին․ ՀԱԿ Փաշինյանի սարսափելի խոստովանությունը՝ ինքն է արել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am