Արդեն նոր փուլ պետք է սկսել, երբ պետական մասնակցությամբ խրախուսվի հայրենադարձությունը. Քոչարյան

Մենք անցյալում իրականացրել ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերանորոգումը, որովհետև վատ կետից էինք սկսել, բայց նաև շեշտակի զարգացրել ենք այդ հարաբերությունները և կարծում եմ այստեղ փոխադարձ շահավետությունն ուղղակի ակնհայտ էր։ Այս մասին, այսօր՝ մարտի 26–ին, հայրենադարձների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։


«Սփյուռքը հզոր ուժ է, բայց նաև սփյուռքը պատրաստ ենթակառուցվածքներ է Հայաստանից արտագաղթելու համար, որովհետև բոլորը ունեն բարեկամներ, եթե Հայաստանում անվտանգությունը ապահովված չի, եթե Հայաստանում մարդիկ վատ են ապրում, եթե մթնոլորտը զզվելի է, ապա ոչ թե սկսում ենք խոսել հայրենադարձության մասին, այլ հայրենափախուստի, հայրենիքից դուրս գնալու մասին։ Կարծում եմ բոլորի մտքում միայն մեկ բան է՝ դեպի Հայաստան։

Եթե մենք ուզում ենք, որ լինի հայրենադարձություն, մենք պետք է Հայաստանում այնպիսի միջավայր ձևավորենք, որ Հայաստան գալը, մնալը, այստեղ ապրելը լինի հաճելի, հասկանալի, որ մարդիկ ձգտեն գալ այս ընկալ այստեղ։ Եթե վատ մթնոլորտ լինի այստեղ, Հայաստանից արտագաղթը դեպի այլ երկրներ ակտիվանալու է։ Եթե Հայաստանի ղեկավարությունը այդքանը չի հասկանում, ուրեմն հայկական ղեկավարություն չի, կամ ես չգիտեմ՝ ինչ շահերով է առաջնորդվում։


Մենք Սփյուռքի հետ հարաբերությունները վերանորոգել ենք, զարգացրել ենք, բայց այնուամենայնիվ ես չեմ կարող ասել, որ դա պետական աջակցության ծրագրեր էին, դա ավելի շատ մթնոլորտ ստեղծել էր, որ մեր հայրենակիցները ձգտում ունենան գալ Հայաստան։ Օրինակ ես հայտարարում էի, երբ շինարարություն էինք այստեղ զարգացնում, որ ամեն մի սփյուռքահայ պետք է բնակարան կամ տուն ունենա Հայաստանում և շատ և շատ մարդիկ արձագանքեցին դրան։ Այն ժամանակ, ես հիշում եմ, տարբեր տեղերից մարդիկ այստեղ ռեստորաններ էին բացում, ես անձամբ, հենց որ լսում էի մի սփյուռքահայ ռեստորան էր բացում, անպայման հաճախում էի այդ ռեստորանը՝ ցույց տալու համար, որ մենք գիտենք և ուրախ ենք և ողջունում ենք այ այս ամենը»,–ասաց Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ արդեն նոր փուլ պետք է սկսել, երբ պետական մասնակցությամբ խրախուսվի հայրենադարձությունը. «Աշխարհում այդպիսի փորձերը շատ չեն, որովհետև շատ չեն ժողովուրդները, որ նման կարգի սփյուռք ունեն։ Ամենից հետաքրքիր փորձը, իհարկե, Իսրայելի փորձն է, որտեղ կա հայրենադարձության մասին օրենք և հստակ ծրագիր, թե ինչ են անում, ոնց են աջակցում։ Այդ ամբողջ պրոցեսը պետությունը սարքել է իր քաղաքականության կարևոր մաս և դա քայլ առ քայլ իրագործում է քաղաքացու դրսից գալուց սկսած մինչև երկրում ադապտացիայի ամբողջ շրջանը։

Երևի ժամանակն է անցնել նման կարգի քաղաքական մոտեցումների։ Չեմ կարող ասել, որ հիմա դա ամբողջությամբ մշակված ունենք, բայց այդ միտքը ունեմ և կարծում եմ, որ մենք կարող ենք, հենց այս ճանապարհով փորձենք առաջ շարժվել»,– ընդգծեց երկրորդ նախագահը։

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Կանգնեցրե՛ք այս կործանիչ նախագիծը․ Ամուլսարի գործարկումն աղետ է լինելու․ ակցիա կառավարության դիմաց (video) Լսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Սողոմոնյան Բաքվում Լավրովը հանդիպել է Ալիևի հետ Եղվարդ-Զովունի ճանապարհին «Volkswagen»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն Կառավարությունը ՀԷՑ-ը «խլեց» «Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը ՔԿՀ պետն է․ ԱԱԾ խցերում խայտառակ վիճակ է. Մեսրոպ Մանուկյան (video) «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի Երևանի տարբեր հատվածներում Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել Ձեզ քշելու են ու տանեն, հերի՛ք է․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ոստիկանությունը խոչընդոտել է Կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիան Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ի նկատմամբ ակնկալիքներ ձևավորել․ Միրզոյան Ադրբեջանը ֆոսֆոր թափեց արցախցիների վրա, ու հիմա ցույց են տալու`քաղաքակի՞րթ են (video) Փաշինյանի ստացած մրցանակային գումարները կկառավարվեն առանձին հաշվով #ՈՒՂԻՂ․ ՍԿԱՆԴԱԼ․ Բացահայտվել է Փաշինյանի Կառավարության գումարների հերթական հափշտակումը․ Դիլբարյան (video) Գյումրիում գնդապետի կնոջը վրաերթի ենթարկած Թուքրիայի քաղաքացին ձերբակալվել է Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Պիտի լսե՛ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը․ Մենուա Սողոմոնյանը՝ Կառավարության մոտ (video) «Ամո՛թ ձեզ, դուք անգրագիտության մարմնացումն եք․ Ալավերդյանը խայտառակեց Փաշինյանին կառավարության մոտ» (video) Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Եռօրյա դադարից հետո վերսկսվելու են ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները․ Զելենսկի Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am