Ունենք պարզեցված հարկի ծրագիր․ փոքր-միջին բիզնեսը հարկայինի աշխատողի երեսը չպետք է տեսնի․ Քոչարյան

Պարզեցված հարկի վերաբերյալ ես կարող եմ նաև բացատրել, թե ինչի ենք մենք այն ժամանակ այդ քայլին դիմել. Ես այն ժամանակ նկատում էի, որ հայերը բիզնես անելու մեծ ձգտում ունեն, մեզ մոտ 100-ից 70 ուզում էին բիզնեսով զբաղվել, և մենք մտածեցինք՝ ի՞նչ անել, որ բիզնես սկսելու գործը հեշտացնենք։ Այս մասին, այսօր՝ մարտի 26–ին, հայրենադարձների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։


«Ամենից պարզ բանը այդ պարզեցված հարկն էր, երբ 1998 թվականին փոքր-միջին բիզնեսը կազմում էր ընդամենը ՀՆԱ–ի 13%–ը, իսկ երբ ես իշխանությունը հանձնում էի արդեն, 46% էր կազմում։ Այդ մոտեցումը, այդ խրախուսումը հսկայական արդյունք տվեց։ Ինձ համար երազելի նպատակ կլիներ, որ փոքր ու միջին բիզնեսը կազմեր ՀՆԱ–ի 70 տոկոսը։


Այո, հիմա ևս այդ նպատակը ունենք. պարզեցված հարկ, որ փոքր ու միջին բիզնեսում աշխատողը, որ հնարավորություն չունի հաշվապահ պահի, ինչ-որ հատուկ ֆինանսիստ պահի, ինքը հարկային աշխատողի երես չպետք է տեսնի, շփում չպետք է ունենա։ Հիմա սմարթֆոններն էլ այդ հնարավորությունը տալիս են։ Մեր ծրագրում սա արտացոլված է լինելու, քանի որ այդ փորձը ունեմ և դրա էֆեկտը ես տեսել եմ, հսկայական էֆեկտ էր»,–ասաց նա։


Քոչարյանը նկատեց, որ երկրի իշխանությունը պետք է լավ հասկանա, թե իր մրցակցային առավելությունը որն է. «Օրինակ կորպորատիվ կառավարում Հայաստանում չէր ստացվում, մարդիկ ավելի շատ հակված էին ընտանեկան բիզնեսում գործել։ Ես մեծ, կորպորատիվ ընկերությունում աշխատել եմ, գիտեմ դա ինչ է, հայերի մոտ մի քիչ դժվար է գնում։ Ուրեմն այդ էթնո-մշակույթային հանգամանքը մենք պետք է ամուսնացնենք մեր քաղաքականության հետ, այդ դեպքում էֆեկտիվությունը շատ ավելի մեծ է դառնում։ Դու երկու քայլ անում ես, հաջորդ քայլը ժողովուրդը ինքն է անում արդեն։ Առաջին խմբագրության Սահմանադրությունը սրա վրա ուղղակի արգելք էր դրել, և սահմանադրական բարեփոխումների գնալու իմ մոտիվացիան հիմնականում դա էր»,– ընդգծեց նա։

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Կանգնեցրե՛ք այս կործանիչ նախագիծը․ Ամուլսարի գործարկումն աղետ է լինելու․ ակցիա կառավարության դիմաց (video) Բաքվում Լավրովը հանդիպել է Ալիևի հետ Եղվարդ-Զովունի ճանապարհին «Volkswagen»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն Կառավարությունը ՀԷՑ-ը «խլեց» «Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը ՔԿՀ պետն է․ ԱԱԾ խցերում խայտառակ վիճակ է. Մեսրոպ Մանուկյան (video) «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի Երևանի տարբեր հատվածներում Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել Ձեզ քշելու են ու տանեն, հերի՛ք է․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ոստիկանությունը խոչընդոտել է Կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիան Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ի նկատմամբ ակնկալիքներ ձևավորել․ Միրզոյան Ադրբեջանը ֆոսֆոր թափեց արցախցիների վրա, ու հիմա ցույց են տալու`քաղաքակի՞րթ են (video) Փաշինյանի ստացած մրցանակային գումարները կկառավարվեն առանձին հաշվով #ՈՒՂԻՂ․ ՍԿԱՆԴԱԼ․ Բացահայտվել է Փաշինյանի Կառավարության գումարների հերթական հափշտակումը․ Դիլբարյան (video) Գյումրիում գնդապետի կնոջը վրաերթի ենթարկած Թուքրիայի քաղաքացին ձերբակալվել է Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Պիտի լսե՛ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը․ Մենուա Սողոմոնյանը՝ Կառավարության մոտ (video) «Ամո՛թ ձեզ, դուք անգրագիտության մարմնացումն եք․ Ալավերդյանը խայտառակեց Փաշինյանին կառավարության մոտ» (video) Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Եռօրյա դադարից հետո վերսկսվելու են ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները․ Զելենսկի Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փաշինյա՛ն, մոռացար Ալիևի բնութագրիչներն ասես․ «Ագրեսիա հրահրած, ցեղասպանություն իրականացրած Ալիևը» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am