Թուրք լրագրողն Էրդողանին վիրավորելու համար 7000 լիրա փոխհատուցում կվճարի

Թուրքական դատարանը հայտնի լրագրող Ահմեթ Ալթանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին վիրավորելու համար պարտավորեցրել է 7000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber.am-ը՝ հղելով թուրքական «T24» լրատվական կայքը, Ալթանն անձամբ ներկա չի եղել դատական նիստին, այլ մասնակցել է բանտից տեսակամուրջի միջոցով: Մեղադրող կողմը պահանջել էր Ալթանին մինչև 4 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտել: Ալթանը պաշտպանական ելույթում նշել է, որ իր նպատակը ոչ թե նախագահին նվաստացնելն ու վիրավորելը, այլ կատարած սխալն ի ցույց դնելն է եղել: «Իմ խոսքը այժմ նախագահը պաշտոնը զբաղեցնող անձի հետ որևէ կապ չունի: Անձնական վիրավորանքի մասին խոսք անգամ չի կարող լինել. Այդ պաշտոնին ով ուզում է լիներ, միևնույն է քննադատելու էի: Նախագահի անձի հետ որևէ կապ չունի»,-հավելել է լրագրողը: Նշվում է, որ Ալթանի փաստաբանները բողոքարկելու են դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերի 2-ին Ալթանը մասնակցել էր մի հաղորդման, որի ժամանակ կոչ էր արել նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրությունների ժամանակ ձայն չտալ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ): «Թուրքիան Էրդողանին նախագահ չի դարձնի: Եթե ոչ ոք ձայն չհանի, ԱԶԿ-ի մուրճը մեր՝ բոլորիս գլխին կիջնի»,-ասել էր Ալթանը՝ նախազգուշացնելով, որ ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակի դեպքում քաղաքացիական պատերազմ և հեղաշրջում կլինի: Լրագրողը ձերբակալվել էր 2016 թվականի սեպտեմբերի 23-ին: Նա մեղադրվում է նույն թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մասին նախօրոք իմանալու մեջ: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am