ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը». Լիլիթ Գալստյան

Դիմել ենք ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը», այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Մասնավորապես վիճարկում ենք օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի 9-րդ մասի, 44-րդ հոդվածի 13-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ, 45-րդ, 78-րդ և 86-րդ հոդվածներին։

Արդյոք համապատասխանու՞մ են Սահմանադրությանը

– 25-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը, որով բացառապես հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նախատեսված լինելու դեպքում է թույլատրում բուհի և գիտական կազմակերպության տարածքներում մասնագիտական միավորումների, մասնագիտական միջազգային միավորումների մասնաճյուղերի, ուսանողական ինքնակառավարման կառույցների, մշակութային, մարզական միավորումների կամ արհեստակցական միությունների գործունեությունը,

– 25-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, որը արգելում է կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեությունը բուհի և գիտական կազմակերպության տարածքում։

– 27-րդ հոդվածի 9-րդ մասի այն դրույթը, որով 65 տարին լրանալուց հետո հանրային գիտական կազմակերպության տնօրենի լիազորությունների դադարեցում է նախատեսվում,

– 44-րդ հոդվածի 13-րդ մասի այն դրույթը, որը գրեթե բացառում է Ակադեմիական քաղաքից դուրս համալսարանների և կամ դրանց մասնաճյուղերի առկայությունը։

Օրենքը համակարգային հարված է Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտին։

Այն չի ներառել ոլորտի առաջատար ներկայացուցիչների բազմաթիվ առաջարկություններ։

Լուծարվել և կազմաքանդվել է Գիտությունների ազգային ակադեմիան՝ այն դարձնելով խորհրդատվական մարմին։

Մարզային բուհերի ապագան մեծ հարցականի տակ է։

Սահմանափակված են բուհերի ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները»,-նշել է նա։

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Կանգնեցրե՛ք այս կործանիչ նախագիծը․ Ամուլսարի գործարկումն աղետ է լինելու․ ակցիա կառավարության դիմաց (video) Լսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Սողոմոնյան Բաքվում Լավրովը հանդիպել է Ալիևի հետ Եղվարդ-Զովունի ճանապարհին «Volkswagen»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն Կառավարությունը ՀԷՑ-ը «խլեց» «Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը ՔԿՀ պետն է․ ԱԱԾ խցերում խայտառակ վիճակ է. Մեսրոպ Մանուկյան (video) «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի Երևանի տարբեր հատվածներում Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել Ձեզ քշելու են ու տանեն, հերի՛ք է․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ոստիկանությունը խոչընդոտել է Կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիան Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ի նկատմամբ ակնկալիքներ ձևավորել․ Միրզոյան Ադրբեջանը ֆոսֆոր թափեց արցախցիների վրա, ու հիմա ցույց են տալու`քաղաքակի՞րթ են (video) Փաշինյանի ստացած մրցանակային գումարները կկառավարվեն առանձին հաշվով #ՈՒՂԻՂ․ ՍԿԱՆԴԱԼ․ Բացահայտվել է Փաշինյանի Կառավարության գումարների հերթական հափշտակումը․ Դիլբարյան (video) Գյումրիում գնդապետի կնոջը վրաերթի ենթարկած Թուքրիայի քաղաքացին ձերբակալվել է Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Պիտի լսե՛ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը․ Մենուա Սողոմոնյանը՝ Կառավարության մոտ (video) «Ամո՛թ ձեզ, դուք անգրագիտության մարմնացումն եք․ Ալավերդյանը խայտառակեց Փաշինյանին կառավարության մոտ» (video) Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Եռօրյա դադարից հետո վերսկսվելու են ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները․ Զելենսկի Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am