Բագրատ Սրբազանը ցուցմունք տալու համար պահանջել է ՔԿ նախագահի, գլխավոր դատախազի և վարչապետի ներկայությունը դատարանում

Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը պահանջել է ապահովել Քննչական կոմիտեի նախագահի, գլխավոր դատախազի և վարչապետի ներկայությունը դատարանում՝ ցուցմունքներ տալու համար։

Մարտի 26-ի նիստում ելույթ ունենալիս սրբազանը հերթական անգամ հիշեցրել է, որ Քննչական կոմիտեի նախագահը, խախտելով անմեղության կանխավարկածը, պնդել է, թե իբր գոյություն ունի Գալստանյանի ձեռքով գրված «ահաբեկչական ծրագիր»։ «Ձեռագրաբանական փորձաքննություն չի իրականացվել, ի՞նչ հիմքով է նման պնդում արվում։ Նշանակում է՝ նա տեղեկություն ունի։ Թող գա և ցուցմունք տա։ Նա չի պատասխանում դիմումներին, ԱԺ-ում հարցերին չի պատասխանում, խուսափում է շփումներից։ Այսինքն՝ մեր նկատմամբ անմեղության կանխավարկածը չի՞ գործում, իսկ ինքն անձեռնմխելի՞ է։ Գլխավոր դատախազը ԱԺ ամբիոնից և հեռուստատեսությամբ խոսում է մեր կողմից մարդկանց կյանքից զրկելու մտադրության մասին։ Թող նա էլ գա ու ցուցմունք տա։ Գուցե նրանք այլ երկրի՞ց տեղեկություն ունեն։ Այստեղ չէ՞ որ լրտեսական ցանց է գործում, հիբրիդային պատերազմ», - նշել է Բագրատ Գալստանյանը՝ հավելելով. «Ես իմ խոսքերի համար պատասխանատու եմ։ Իսկ նրանք ասում են այն, ինչ մտքներով անցնում է։ Եվ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը նույնպես պետք է պատասխան տա այստեղ։ Նա հնչեցրել է կոնկրետ մեղադրանքներ։ Որտե՞ղ պետք է պատասխան տան, եթե ոչ դատարանում։ Թող գան վկայի կարգավիճակով և ցուցմունք տան»։


Սրբազանն ընդգծել է՝ ստացվում է, որ քաղաքացիներն ամենևին պաշտպանված չեն բարձրաստիճան պաշտոնյաների կեղծ մեղադրանքներից. «Որտե՞ղ պետք է պատասխան տան, եթե ոչ դատարանում։ Թե՞ նախընտրում են պատասխան տալ Աստծո դատաստանի առաջ»։

 

Մյուս ամբաստանյալները սատարել են արքեպիսկոպոսին. «Մեզ անվանել են ահաբեկիչներ, բայց 8 ամսվա ընթացքում ոչ մի ապացույց չեն ներկայացրել։ Բոլորը հավասար են օրենքի առաջ։ Եթե մենք ահաբեկիչ ենք՝ ապացուցեք, բայց եթե մեզ զրպարտել եք՝ պետք է պատասխան տաք»։

Բագրատ Գալստանյանը մեկնաբանել է նաև Եվրախորհրդարանում Փաշինյանի կողմից այս գործի հիշատակումը. «Դա ցույց է տալիս, որ գործը քաղաքական է։ Հակառակ դեպքում ինչո՞ւ է վարչապետը եվրոպական ամբիոնից խոսում այդ մասին»։ Հավելելով որ եթե դա սովորական քրեական գործընթաց է, ապա ինչո՞ւ է նա խառնվում դրան։

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ–ն՝ միջադեպի մասին Պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆ Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. Դանակահարվածներ կան Գերմանիայի կանցլերն ասում է՝ Իրանի պшտերազմը մեր պшտերազմը չէ, Ուկրաինան էլ մեր պшտերազմը չէ, բայց մենք օգնում ենք. Թրամփ Պահեստազորայինների վնաuվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքի զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ Ամեն մարդ, որ գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրելու է Իլհամ Ալիևին․ Փաշինյանն Արցախը կործանել է, եթե ընտրվի՝ Հայաստանով է զբաղվելու․ Բենիամին Մաթևոսյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ամենից լավ գիտե, որ ՀԱՊԿ-ը չի եղել Հայաստանի անվտանգության երաշխավոր․ նա խաղում է իր էլեկտորատի չիմացության վրա․ Հակոբ Բադալյան Նավարկությունը Հորմուզի նեղուցով ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից․ Վարդան Ոսկանյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը». Լիլիթ Գալստյան Սա պարզապես միջոցների վատնում է՝ առանց վերադարձի․ Դավթյան Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ վերջնական հարվածի. Axios Կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով․ ՀԱՊԿ ԽՎ Թրամփը կոչ է արել Իրանին՝ լրջանալ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Շևյակովկա գյուղի նկատմամբ ՀԷՑ-ը վերածվել է իշխող կուսակցության նախընտրական շտաբի․ պատգամավոր Բագրատ Սրբազանը ցուցմունք տալու համար պահանջել է ՔԿ նախագահի, գլխավոր դատախազի և վարչապետի ներկայությունը դատարանում Մերձավոր Արևելքում հակամարտության ազդեցությունը կարող է համադրելի լինել ԿՈՎԻԴ - 19-ի հետևանքների հետ․ Պուտին ԱՄՆ-ն առաջարկել է Դոնբասը զիջել Ռուսաստանին․ Զելենսկի Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԻՀՊԿ ռազմածnվային ուժերի hրամանատարի մաhվան մասին Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե Իսրայելից 8 քաղաքացի վերադարձել է Հայաստան Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ ինչ միջադեպ է տեղի ունեցել․ պատմում է ականատեսը Ալեն Սիմոնյանը հայհոյեց քաղաքացուն, ապա հրահանգեց բերման ենթարկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am