Ազգային միասնության ճեղքումը հավասարապես նաև հոգևոր ճգնաժամ է. համերաշխությունը խաթարված է ոչ միայն մարդկանց, այլև՝ մարդու և ճշմարտության միջև. Հայր Իսահակ

Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի գնահատմամբ՝ Աստվածաբանական տեսանկյունից՝ ազգային միասնության ճեղքումը հավասարապես նաև հոգևոր ճգնաժամ է. այն վկայում է, որ համերաշխությունը խաթարված է ոչ միայն մարդկանց, այլև՝ մարդու և ճշմարտության միջև։

Հայր Իսահակը նշում է՝ բաժան-բաժան «ես»-երն ու «մենք»-երը կարող են կրկին դառնալ մեկ ամբողջություն՝ բռնելով ներքին նորոգման ուղին։

««Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 8.32)։

Մարդկային պատմության դրաման, եթե դիտարկելու լինենք աստվածաբանական խորքով, բացահայտում է ոչ միայն տարաբնույթ հակամարտությունների արտաքին պատկերը, այլև՝ դրանց ներքին, հաճախ անտեսանելի արմատները։ Դրանք կապված են մարդու սրտի երկատման հետ, որտեղ ճշմարտությունն ու շահը, սերն ու անձնասիրությունը, աստիճանաբար սկսում են մասնատվել, և այն, ինչ ի սկզբանե կոչված էր միասնական լինել, հանդես է գալիս առանձին-առանձին, երկատված ու հակադրված։

Աստվածաբանական տեսանկյունից՝ հակամարտությունները երբեք միայն արտաքին չեն։ Դրանք ծնվում են խոսքի, մտքի, զգացմունքի և լուսավորության պակասից, ինչը բնորոշելի է՝ «մթագնում», երբ ճշմարտությունը դադարում է լինել համընդհանուր հենարան և վերածվում է մասնատված ընկալումների բազմազանության։ Այս դեպքում, զորօրինակ՝ հասարակությունը, որը կոչված է ընդհանրություն լինել, դանդաղ սկսում է ներսից քայքայվել։

Ազգային միասնության երկփեղկումը հենց այս ներքին ճեղքի տեսանելի դրսևորումն է։ Այն սկսվում է ոչ թե սահմանների, այլ՝ գիտակցության փոփոխությունից։ Երբ միևնույն ժողովուրդը այլևս չի կիսում նույն ճշմարտությունը, երբ ընդհանուր հիշողությունը դադարում է լինել միավորող և վերածվում է վիճահարույց դրվագների, բաժանումը դառնում է անխուսափելի։ Աստվածատուր «մենք»-ը կորցնում է իր ամբողջականությունը և վերածվում է փոխադարձաբար կասկած հարուցող «ես»-ի, կամ՝ տարբերություն առաջ բերող «մենք»-երի։ Դրությունը դառնում է առավել նուրբ ու վտանգավոր, քանի որ և' խորանում են արդեն գոյություն ունեցող բաժանումները, և' պայմաններ են ստեղծվում այլ բաժանողների ու բաժանումների համար։ Բայց առավել ողբերգականն այն է, որ հակամարտող կողմերը հաճախ կենտրոնանում են հետևանքների՝ ճգնաժամ, բախումներ, փոխադարձ մեղադրանքներ, և չեն անդրադառնում բուն հարցին, դիցուք՝ ինչու՞ է միասնականությունը դարձել խոցելի։ Այս իրավիճակը կարելի է բնութագրել որպես «ճշմարտության նկատմամբ հավատարմության ճգնաժամ» . Vēritās vōs līberābit. Երբ ճշմարտությունը այլևս չի ընկալվում որպես միավորող իրականություն, այլ՝ գործիք, այն կորցնում է իր ազատարար ուժը։ Այդ ժամանակ նույնիսկ արդարության ջատագովումը կարող է դյուրությամբ վերածվել բաժանման միջոցի, քանի որ այլևս չի պայմանավորվում և ընկալվում ընդհանուր շահով. ἡ ἀλήθεια ἐλευθερώσει ὑμᾶς.

Աստվածաբանական տեսանկյունից՝ ազգային միասնության ճեղքումը հավասարապես նաև հոգևոր ճգնաժամ է։ Այն վկայում է, որ համերաշխությունը խաթարված է ոչ միայն մարդկանց, այլև՝ մարդու և ճշմարտության միջև։ Եվ քանի դեռ այդ խաթարումը չի ընկալվում, ճանաչվում և բուժվում, արտաքին հաշտության ցանկացած փորձ մնալու է սոսկ մակերեսային դրսևորում։ Այստեղ է, ահա, որ կարող է օգնության գալ քրիստոնեական հույսը։ Միասնությունը հնարավոր է վերագտնել ճշմարտության վերականգնումից, որը պահանջում է վերադարձ՝ «metanoia»։ Այդ դարձը վերաբերում է անհատին ու ամբողջին, որոնք պետք է համարձակվեն վերանայել իրենց պատմությունն ու հիշողությունները։ Այս դեպքում է միայն, որ բաժան-բաժան «ես»-երն ու «մենք»-երը կարող են կրկին դառնալ մեկ ամբողջություն՝ բռնելով ներքին նորոգման ուղին»,- նշել է Հայր Սուրբը։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Նավարկությունը Հորմուզի նեղուցով ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից․ Վարդան Ոսկանյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը». Լիլիթ Գալստյան Սա պարզապես միջոցների վատնում է՝ առանց վերադարձի․ Դավթյան Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ վերջնական հարվածի. Axios Կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով․ ՀԱՊԿ ԽՎ Թրամփը կոչ է արել Իրանին՝ լրջանալ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Շևյակովկա գյուղի նկատմամբ ՀԷՑ-ը վերածվել է իշխող կուսակցության նախընտրական շտաբի․ պատգամավոր Բագրատ Սրբազանը ցուցմունք տալու համար պահանջել է ՔԿ նախագահի, գլխավոր դատախազի և վարչապետի ներկայությունը դատարանում Մերձավոր Արևելքում հակամարտության ազդեցությունը կարող է համադրելի լինել ԿՈՎԻԴ - 19-ի հետևանքների հետ․ Պուտին ԱՄՆ-ն առաջարկել է Դոնբասը զիջել Ռուսաստանին․ Զելենսկի Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԻՀՊԿ ռազմածnվային ուժերի hրամանատարի մաhվան մասին Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե Իսրայելից 8 քաղաքացի վերադարձել է Հայաստան Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ ինչ միջադեպ է տեղի ունեցել․ պատմում է ականատեսը Ալեն Սիմոնյանը հայհոյեց քաղաքացուն, ապա հրահանգեց բերման ենթարկել Ազգային միասնության ճեղքումը հավասարապես նաև հոգևոր ճգնաժամ է. համերաշխությունը խաթարված է ոչ միայն մարդկանց, այլև՝ մարդու և ճշմարտության միջև. Հայր Իսահակ ԱՄՆ-ն շուտով կարող է ցամաքային գործողություն սկսել Իրանում. WSJ ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 10 000 թիրախ խոցելու մասին Պարսից ծոցի երկրները ցանկանում են մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին Նիկո՛լ, չփորձվե՛ս էլ․․․ քո պատճառով 4 պատերազմի միջով ենք անցել․ զոհվածի մայր (video) Պետրոս Ղազարյանի մոտ հեշտ եք նստում, խոսում․․․ եկե՛ք ու այստեղ ասեք ձեր խոսքերը․ Բագրատ Սրբազան (video) Էդ վախկոտ Փաշինյանը մեզ տեսնի, կաթված կստանա, հիմա էլ դրա համար 25 տարի կավելացնեք. Չախալյան (video) «Ես ուզում եմ, որ Նիկոլը փտի բանտում․ ընտրեք Ռոբերտ Քոչարյանին»․ Սամվել Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am