Ինչ են կարդում միլիարդատերերի զավակները. 5 գիրք Տաթեւիկ Կարապետյանից. wnews.am

«Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստր Տաթեւիկ Կարապետյանը ընթերցանության սիրահար է։ Տաթեւիկ Կարապետյանը, ով ղեկավարում է «Սինեմասթար» կինոթատրոնների ցանցը, աչքի է ընկնում իր աշխատասիրությամբ ու զարգացվածությամբ։ Տարին նա սկսել է Նաոմի Վուդի «Միսիսի Հեմինգուեյ» գրքի ընթերցանությամբ։ Կենսագրական սիրավեպում պատմվում է մեծն գրող Էռնեստ Հեմինգուեյի չորս կանանց մասին։ Wnews.am-ի հետ զրույցում Տաթեւիկ Կարապետյանը ներկայացրեց իր ամենասիրելի 5 գրքերը, որոնք բոլորին խորհուրդ է տալիս ընթերցել. Սոմերսեթ Մոեմ-«Ստրկություն մարդկային» Վեպում նկարագրված է 1876 թվականին ծնված անգլիացի բժիշկ Ֆիլիպ Քերրիի կյանքը՝ վաղ մանկությունից մինչև 30 տարեկան հասակը: Անցնելով դժվարությունների միջոցով՝ հերոսը հաջողությունների է հասնում՝ չնայած ի ծնե հաշմանդամությանը. նա կաղում էր: Հերոսի գործողությունները ուղեկցվում են կյանքի իմաստի և իր կոչումը գտնելու բազմաթիվ փորձերով: Այն Ռենդ-«Ատլանտը թոթվեց ուսերը» Գիրքն ունակ է փոխել մարդու աշխարհայացքը, տալիս մարդկային կյանքի եւ ձեռնարկատիրության հանրային նշանակության մասին պատասխանները։ Գիրքը հրատարակվել է  1957 թ.։ Այն Ռենդի չորրորդ եւ վերջին վեպն է, ինչպես նաեւ ամենաերկարը։ Ռենդն այս վեպը համարում է իր ամենակարեւոր ստեղծագործությունը։ Գրքի հիմնական գաղափարն այն է, որ աշխարհը հենված է տաղանդավոր ստեղծագործ-միայնակների վրա, որոնց հեղինակը համեմատում է առասպելական տիտան Ատլանտի հետ, ով իր ուսերին էր պահում երկնային կամարը։ Եթե այդ մարդիկ դադարեն ստեղծագործել, ապա աշխարհը փուլ կգա։ Հենց դա էլ տեղի է ունենում վեպում, երբ ստեղծարար Ատլանտները պարտվում են սոցիալիստական կառավարությանը։ Այն Ռենդ-«Սկզբնաղբյուր» Այն ամերիկյան գրականության ամենահայտնի ստեղծագործություններից է եւ հրատարակումից երկու տարի անց դարձել է բեստսելլեր։ Գրքի հիման վրա 1949  նկարահանվել է նույն անվանումով ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Հարի Կուպերն է։ Վեպի գլխավոր գաղափարն այն է, որ առաջընթացի գլխավոր շարժիչ ուժը ստեղծագործ մարդիկ են՝ վառ արտահայտված էգոյով։   Էրիխ Մարիա Ռեմարկ-«Կյանքը պարտքով» (չնայած պաշտում եմ Ռեմարկի բոլոր ստեղծագործությունները. Տաթեւիկ Կարապետյան) Վեպի գլխավոր հերոսը՝ Կլեյֆերը, ավտոմոբիլային մրցարշավի մասնակից է։ Նա գնում է Շվեյցարիա՝ այցելելու իր հիվանդ գործընկերոջը՝ Հոլմանին։ Այնտեղ նա հանդիպում է բելգիացի երիտասարդ Լիլիանային, ով հիվանդ է տուբերկուլոզով։ Գտնվելով հիվանդության վերջին փուլում՝ նա ուզում է իր կյանքի վերջին ամիսներն անցկացնել լիարժեք՝ մահին սպասելու փոխարեն։ Լիլիանը որոշում է Կլեյֆերի հետ հեռանալ Bela Vista առողջարանից։ Կլեյֆերը և Լիլիանան ճամփորդում են ամբողջ Եվրոպայով։ Նրանք սիրահարվում են իրար։ Կլեյֆերը սկսում է մտածել սիրած կնոջ հետ համատեղ կյանքի մասին։ Իմանալով դա՝ Լիլիանը բացասաբար է արձագանքում և որոշում է հեռանալ սիրած տղամարդուց։ Որոշ ժամանակ անց՝ Կլեյֆերը ավտոմոբիլային մրցարշավի ժամանակ ծանր վնասվածք է ստանում և մեռնում հիվանդանոցում։ Լիլիանը հուսահատված վերադառնում է Շվեյցարիա։ Ճանապարհին նա հանդիպում է ապաքինված Հոլմանին՝ Կլեյֆերի գործընկերոջը։ Վեց շաբաթ անց Լիլիանան մեռնում է։ Կյանքը պարտքով» վեպի հիման վրա 1977 թ. նկարահանվել է «Բոբբի Դիրֆիլդ» ֆիլմը։ Վլադիմիր Նաբոկով-«Կամերա օբսքուրա» («Camera Obscura») Առաջին անգամ հրապարակվել է 1933 թ. դեկտեմբերին «Ժամանակակից գրառումներ» և «Պարաբոլա» հրատարակչություններում: Վեպի առանձին հատվածներ տպագրվել են «Ժամանակակից գրառումներ» ամսագրում։ Դեռահաս աղջիկներին նվիրված ցավալի դրվագները շարունակվել են Նաբոկովի գլուխգործող աշխատության մեջ՝ «Լոլիտայում»: Վեպի գործողությունները տեղի են ունենում 1920-ականների Գերմանիայում։ Արվեստագետ Կրեչմարը ծանոթանում է 16-ամյա Մագդայի հետ, ով կասկածելի անցյալ ունի։ Նա թողնում է կնոջն ու դստերը եւ հեռանում տանից։ 1969թ. գրքի հիման վրա նկարահանվել է «Ծիծաղ լռության մեջ» ֆիմը։ Ջերոմ Սելինջեր-«Արտում անդունդի եզրին» Վեպում 17-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի անունից բավականին անկեղծ ձևով պատմվում է ամերիկյան իրականության և ժամանակակից հանրության բարոյագիտության ընդհանուր կանոնների չընդունման գերզգայուն ըմբռնման մասին։ Չնայած նրա, որ վեպը նախատեսված էր մեծահասակների համար, այն ուներ շատ մեծ հանրաճանաչություն, հատկապես երիտասարդության շրջաններում, և նշանակալի ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի համաաշխարհային մշակույթի վրա։ Վեպը թարգմանվել է աշխարհի համարյա բոլոր լեզուներով։ 2005 թվականին «Time» պարբերականը վեպն ընդգրկել է 1923-ից հետո գրված 100 լավագույն անգլալեզու վեպերի ցանկի մեջ, իսկ «Modern Library» հրատարակությունը ընդգրկում է այն 20-րդ դարի 100 լավագույն անգլալեզու վեպերի մեջ։ Վերջում Տաթեւիկ Կարապետյանը հավելեց, որ իր սիրած գրքերի ցանկն ավելի լայն է, իսկ հինգ սիրված գրքերի մասին մեր հարցը նա համեմատեց երաժշտության սիրահարին իր ամենասիրած երգի մասին հարցնելու հետ։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am