Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ վստահ եղե՛ք․ Ծառուկյան

Երեկ ամբողջ օրը շրջում էի մեր գյուղերով։ Եղել եմ Արմավիրի մարզի Նալբանդյան, Նոր Արմավիր, Ամասիա, Նոր Կեսարիա, Շենավան գյուղերում, գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Շփվել եմ հարյուրավոր մարդկանց հետ, խոսել ենք, տուն են հրավիրել՝ գնացել եմ, հաճելի ու դժվար խոսքեր եմ լսել։ Մեծագույն երջանկություն է, երբ մարդ կարող է ազատ շրջել իր երկրի գյուղերով, բարևել, գրկախառնվել հարյուրավոր անծանոթ իր հայրենակիցների հետ, լսել նրանց հոգսերը, փորձել լուծումներ գտնել։ Ես միշտ էլ գնում եմ գյուղեր, ծանոթ եմ խնդիրներին։ Ում ինչով կարողացել եմ՝ օգնել եմ, ում ինչ խոստացել եմ՝ արել եմ, օդի մեջ բան չեմ խոսել։ Ես պարզճակատ մտել եմ մեր գյուղերը և իմ հայրենակիցներն ինձ հարազատի պես ընդունել են։ Սա իսկապես երջանկություն է, բայց նաև մեծ պատասխանատվություն։

Ամասիա գյուղում Ռադիկը հրավիրեց իրենց տուն, ազնիվ արդար հայի տուն։ Խոսեցինք, լսեցինք իրար։ Ռադիկն ասում է. «Ծառուկյա՛ն ջան, դու որ կանգնես մեր գյուղացիների կողքին, մենք գերան կկոտրենք»։ Ես ասացի՝ գյուղը պետք է Ծառուկյանի կողքին լինի, որ կարողանանք գերանը կոտրել։

Գերանն էն խեղճությունն է, որ մեզ պատել է, որը մեզ իսկապես սազական չէ, էն հուսահատությունն է, որի մեջ մեր երկիրը հայտնվել է, էն բազմաթիվ խնդիրներն են, որոնք լուծում ունեն, որոնք վաղուց պիտի լուծված լինեին, բայց չեն լուծվել, էն անարդարությունն է, որի մեջ ապրում են մարդիկ, էն հազար ու մի խնդիրն է, որ մարդկանց կյանքը դժվարացնում է…

Մենք էդ գերանը կոտրելու ենք, մենք խեղճությանը հաղթելու ենք։ Մենք հատ-հատ քննարկել ենք մարդկանց հուզող բոլոր խնդիրները՝ խոշոր հարցերից մինչև առօրյա փոքր հարցեր։ Ես հիացած եմ մեր ժողովրդի իմաստությամբ։

Առաջիկայում շրջելու եմ հանրապետության բոլոր մարզերի գյուղերով, լսելու եմ մարդկանց հարցերը, ներկայացնելու եմ մեր թիմի մոտեցումները։

Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից։ Վստահ եղե՛ք», – գրել է Գագիկ Ծառուկյանը։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Փաշինյանը սկսեց բղավել, սպառնում է լրագրողներին. «Ձեր ծնոտին հագցրե՞լ են» (video) Վեհափառ Գարեգին Բ-ն ֆինանսավորել է զինհաշմանդամի բուժումը (video) Աննա Գրիգորյանը տեղը դրեց ՔՊ-ականներին (video) Բոլորի՞ վրա կոմպրոմանտ ունեք․ նվաստացուցիչ տեսանյութ եք հրապարակել ՔՊ վարչության նիստից (video) Ինչու՞ դատավորը «գլուխը ազատեց» Արշակ Սրբազանի գործից (video) Փաշինյանը պարտվեց Արցախի բնակչությանը. ինքն իրեն կորցրել է (video) Քրիստինե Վարդանյանի ելույթից ՔՊ-ականները խառնվեցին․ 3 պատերազմ եք բերել, ու՞մ եք սպառնում պատերազմով (video) «Ի՞նչ վիճակում է Փաշինյանը․ նա սկսեց անզուսպ ծիծաղել» (video) «Նիկոլը երեկ խայտառակվեց. պատասխան եք տալու հատ-հատ». Արմենուհի Կյուրեղյան (video) Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիրի թաղապետ Սուտը դու՛ք եք խոսում․ Գառնիկ Դանիելյանը «մերկացրեց» ՔՊ-ին (video) Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը. Ոսկան Սարգսյան Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին. Sputnik Նիկոլ Փաշինյանի վրա գործ կհարուցե՞ք․․․ Գառնիկ Դանիելյան (video) Կանազի շենքում բռնկված հրդեհի դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ ԵՄ-ը ծրագիր է ներկայացրել Հայաստանում Ռուսաստանին հաղթելու համար․ «Ազատություն» Արման Թաթոյա՛ն, սա քեզ վերջին նախազգուշացումն է․․․ Իշխան Սաղաթելյանի կոշտ պատասխանը (video) Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիները կդիմեն ամենածայրահեղ միջոցի Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ վստահ եղե՛ք․ Ծառուկյան Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների Հստակ պատասխանեք․ նորից եմ կրկնում՝ ոնց եք պայքարում գործակալական ցանցի դեմ․ Մինասյանը՝ Մխիթարյանին (video) Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Երկու եղբայրները ձերբակալվել են Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am