Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե զենքի ցուցադրություն է ուզում կազմակերպել: «Շատ է խոսվում զենքերի հետ կապված: Եկանք եզրակացության, որ սպառազինությունը բոլորին պետք է ցույց տանք, հրապարակային ցույց տանք, որ մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, շտապել է հայտարարել, թե «հույս ունենք, որ մեր հարևանները դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն, ժողովրդին հաշվետվություն ենք ներկայացնում»: Նախընտրական, էլի:

«Փաստը» դիմեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին՝ խնդրելով մեկնաբանել այս ու նմանատիպ հայտարարությունները՝ զենք ձեռք բերելու հետ կապված: «Եթե որոշում չես կայացնելու, եթե դա զուտ ցուցադրելու համար է, ինչո՞ւ ես առել, եթե, իհարկե, առել ես, ինչո՞ւ ես պետության փողերը ծախսել: Տար, դիր թանգարանում»,-ասում է Կարապետյանն ու հավելում, որ, օրինակ՝ Պաղեստինը չունի, ենթադրենք, ֆրանսիական «լոկատոր», բայց իր թշնամիներից որևէ մեկը չի կարող գալ Պաղեստինի տարածքում հանգիստ ֆռֆռալ, Նեթանյահուն էլ չի կարող ասել՝ ոնց ուզենք, կանենք, քանի որ Պաղեստինը դիմադրում է, ոչ թե ձեռքերը վեր պարզում:

«Հիմա ասում է՝ այսքան զենք եմ առել, ՀՕՊ համակարգ եմ առել, այս եմ արել, այն եմ արել: Բա ինչո՞ւ ես առել: Դե, բեր տանենք հրապարակում մի հատ հրթիռային համակարգ կամ անօդաչու դնենք, կողքն էլ ամեն օր ծաղիկ դնենք և ուրախանանք, որ ունենք,- ասաց պաշտպանության նախկին նախարարն ու նշեց, թե դա հիշեցնում է հայտնի անեկդոտը ֆրանսիացու, հրեայի ու հայի մասին:- Ֆրանսիացին ունի կին և սիրուհի, սիրում է սիրուհուն, հրեան ունի կին և սիրուհի, սիրում է մորը, հայն ունի կին և սիրուհի, սիրում է… պարզապես ունենալ»:

դիտվել է 682 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am