ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իրանի կողմից Պարսից ծոցի հարևանների վրա կատարված «սարսափելի հարձակումները»՝ կոչ անելով լիարժեք և արագ «փոխհատուցում» տրամադրել իր հարվածների բոլոր զոհերին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։47 անդամից բաղկացած խորհուրդը աջակցել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վեց երկրների և Հորդանանի կողմից ներկայացված բանաձևին, որը դատապարտում է Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելուն ուղղված գործողությունները և պահանջում է Իրանից անհապաղ «դադարեցնել բոլոր չհրահրված հարձակումները»։
Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածներից հետո Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանի այն երկրներին, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաներ։ Հարվածների ընթացքում նաև թիրախավորվել են Պարսից ծոցի երկրների էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները։
