Արդեն տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Առինջ բնակավայրի Պարույր Սևակ թաղամասի 20-րդ փողոցի 3-րդ փակուղու բնակիչները իրենց օրն անցկացնում են գարշահոտ ու հակասանիտարական վիճակում և պատճառը ոչ թե իրենց անփությունն է, այլ պատասխանատու մարմինների քար անտարբերությունը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բնակիչները կայքի հետ զրույցում նշել են. «Էս թաղամասը կարծես անտեսված լինի Կոտայքի մարզպետարանի ու Աբովյանի քաղաքապետարանի կողմից։ Երկար ու ձիգ տարիներ է՝ այս խնդիրը չի լուծվում։ Իսկ խնդրի լուծման համար պետք է անցկացվի կոյուղատար, որպեսզի այս կեղտաջրերը չապականեն բնությունը։ Գարշահոտության պատճառով չենք կարողանում լուսամուտները բացենք»։
Կայքի տեղեկություններով՝ Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը նշված թաղամասում կառավարության ֆինանսավորմամբ կյանքի է կոչում նոր կոյուղատարի անցկացման գործընթացը, պարզապես քանի որ այդ կոյուղատարերի մի հատված պետք է անցնի Երևանի վարչական շրջանով, գրություններ են ուղարկվել Երևանի քաղաքապետարան, սակայն չգիտես ինչու՝ հաստատման կամ մերժման որոշումները դեռևս ուշանում են։
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը