Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Քաղտեխնոլոգները/PRկները հաճախ մի ստանդարտ սխալ են անում. պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ։
Օրինակ՝ ինտելիգենտ «գերազանցիկից» փորձում են մաչո սարքել, գյուղ չտեսածից՝ գյուղացու բարեկամ, աշխարհաքաղաքականությունից հեռու մարդուց՝ տարածաշրջանային փորձագետ, հիստերիկից՝ սառնասիրտ տնտեսագետ, կամ բոլորին «դու»-ով դիմողին ստիպում են «Դուք»-ով խոսել։ Արդյունքում մարդիկ տեսնում են, որ մատուցվող պատկերը չի բռնում թեկնածուի իրական տեսակի ու անցած ճանապարհի հետ, ու հասկանում են, որ իրենց պարզապես խաբում են։ Պետք է լինի հակառակը. նախ ուսումնասիրվի թեկնածուն, ու հենց իր բնական կերպարի հիման վրա մշակվի տեխնոլոգիան։ Բայց դրա համար ժամանակ ու ռեսուրս է պետք, թեկնածու պրոյեկտի ինքնարժեքը մեծանում է, մարժան փոքրանում է, ինչի վրա էլ փորձում են խնայել՝ վերջում թեկնածուին կանգնեցնելով կոտրված տաշտակի առաջ։ Օրինակներ չեմ բերում, բոլորիս աչքի առաջ են»:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը