Ադրբեջանը նոր ժամանակակից զինատեսակներ կգնի. Իլհամ Ալիև
Ադրբեջանը նոր ժամանակակից զինատեսակներ կգնի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2017 թվականի ընթացքում սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրների քննարկմանը նվիրված կառավարության խորհրդակցության ժամանակ: Հայտնում է ԱՊԱ գործակալությունը, նշելով, որ ամրապնդվում է բանակի նյութատեխնիկական բազան: Ալիևի խոսքով՝ անհրաժեշտ միջոցներ են հատկացվում նոր ժամանակակից զենքի գնման համար:
