Դժվար է, բայց պետք է անել

«Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

Ինձ ամենից շատ զայրացնում են մարդկային լպիրշությունն ու անպատկառությունը, երբ սեփական սխալները գիտակցելու, գործած ավերածությունների համար զղջալու փոխարեն հոխորտում են ու սեւը սպիտակ ներկայացնում: Պետություն չունեինք` պարտություններից հետո պետություն ենք ձեռք բերել, Արցախը թոկ էր մեր վզին` հիմա ազատ ապրում ենք, անվտանգության երաշխավորից ազատվեցինք` անվտանգություն ապահովեցինք։ Այս եւ այլ հիմարություններ ասվում են անամոթ աներեսությամբ, մարդկանց մտավոր ունակությունները ծաղրի ենթարկելով: Սրանք ոչ թե գրագետ մարդկանց համար են նախատեսված, այլ՝ կրթության ու գիտելիքի պակաս ունեցողների, որոնց իբրեւ թե ուզում էին կրթել, իսկ հիմա օգտվում են նրանց անգրագիտությունից եւ փորձում են իրականության շրջված պատկեր ներշնչել նրանց: Փորձում են խաղալ այդ մարդկանց նուրբ զգացումների, վախերի, անտեղյակության, համաշխարհային քաոսում վատ կողմնորոշվելու փաստի վրա: Եվ դա անում են, քանի որ վստահ են` ինչքան էլ գրագետ ու խելացի, հայրենասեր ու հայրենատեր մարդիկ փորձեն բացատրել, որ այդ ամենը սուտ է, կեղծիք ու մանիպուլյացիա, իրենց լսարանն ավելի մեծ է, իրենց ձայնն ավելի բարձր է, եւ իրենք կարողանալու են խաբել ու հասնել իրենց նպատակին: Ուժերի մեծ կենտրոնացում եւ ահռելի աշխատանք է պետք կատարել, որ պետբյուջեից սնվող այս խմբակին հնարավոր լինի չեզոքացնել, նրանց ստերը բացահայտել, քարոզչական հնարքները մերկացնել եւ ազնիվ ու ճշմարիտ գաղափարներով համակել հանրությանը: Երբ մի ողջ պետական ապարատ եւ մեր հարկերից գոյացող գանձարան իրենք տնօրինում են հենց մեր դեմ` մեր պետության, մեր արժեքների, մեր ինքնության, դա անելը շատ բարդ է, բայց անհրաժեշտ է: Եվ այդ խնդրի շուրջ պետք է միավորվի մեր հանրության որակյալ մասը:

 

դիտվել է 258 անգամ
Լրահոս
Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) Միրաքյան փողոցում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է «Հիվանդ խոզեր են ներմուծում, ՍԱՏՄ-ից ինձ սպառնում են՝ դատի տալ, եթե շարունակեմ հրապարակել իմ իմացածը». իշխանություն Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել «Նրան կալանավորելով՝ իշխանությունը փորձում է տեղ բացել ՔՊ թեկնածուի համար»․ Նաիրի Հոխիկյան Պատմական արդյունք. Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն արժանացել են բրոնզե մեդալի Բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում «Մի գաղտնիք եմ ուզում բացել»․ Արամ Վարդևանյան «Պետք է ձևավորել նոր, ազգային իշխանություն»․ Արեգնազ Մանուկյան «ՏԻՄ այն ղեկավարները, ովքեր չեն անցնում իր «թրի» տակով, դառնում են տոտալ ճնշումների թիրախ»․ Արմեն Հովասափյան Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց ՀԱՊԿ-ը չի բարձրացնում Հայաստանին կազմակերպությունից հանելու հարցը. Մասադիկով Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ Պայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ կփակվի Թումանյան փողոցի մի հատվածը Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Ավինյանը մտադիր է Դավթաշենի նախկին թաղապետ Միքայել Թումասյանին նշանակել Նուբարաշենի ղեկավար «Դավիթ Համբարձումյանին կարելի է ճանաչել որպես քաղբանտարկյալ»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Դավիթ Համբարձումյանի գործը Վճռաբեկ դատարանում լուծվել է միջինից 14 անգամ ավելի արագ. Ռուբեն Մելիքյան Երևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերները Տարադրամի փոխարժեքները՝ այսօր
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am