Մի խումբ ՀԿ-ներ ԱԺ-ին կոչ են անում են ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Վլադիմիր Վարդանյանին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«2026 թվականի մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։ Նույն օրը Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ դադարեցրել է իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ մարտի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին:

Սահմանադրական դատարանի դատավորի՝ կուսակցական լինելու և քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը՝ ուղղակիորեն նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետով, ինչպես նաև բխում է նույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետերից։ Թեև նշված իրավադրույթները տառացի մեկնաբանման շրջանակում ժամանակի մեջ տարածվում են Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուն հաջորդող ժամանակահատվածին, դրանք ակնհայտորեն նպատակ են հետապնդում առաջին հերթին բացառելու սահմանադրական դատարանի դատավորի փոխկապակցվածությունը քաղաքական ուժերի հետ՝ ապահովագրելով դրա արդյունքում առաջացող դատարանի անկախության և անաչառության հետ կապված ռիսկերը։

Վերոգրյալի համատեքստում, թեև Վլադիմիր Վարդանյանը վայր է դրել մանդատն ու դադարեցրել իր անդամակցությունը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, այնուամենայնիվ նրա՝ ավելի քան յոթ տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու և կուսակցական լինելու հանգամանքը, առերևույթ կասկած է հարուցում նրա, որպես Սահմանադրական դատարանի դատավոր, անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ։ Ավելին՝ անաչառ դիտորդի տեսանկյունից նման քաղաքական փոխկապակցվածության հանգամանքն ինքնին բացառում է նշված ռիսկերի կառավարման հնարավորությունը։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ նույնօրինակ իրավիճակ է ստեղծվել նաև տարիներ առաջ՝ 2018թ․ Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր, այնուհետև՝ նախագահ ընտրվելու գործընթացի հետ, որտեղ նույն քաղաքական անթաքույց փոխկապակցվածության հանգամանքը հիմք էր ծառայել այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ով այդ ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր էր, այդ նշանակումը որակել որպես Ս․Սարգսյանի կողմից «գործուղում» Սահմանդրական դատարան։

Ստորագրող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները գտնում են, որ կուսակցական և խորհրդարանական խմբակցության երկարաժամկետ անդամակցության, հատկապես այդ ընթացքում ակտիվ կեցվածքով հանդես գալու, ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու և խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահության պայմաններում մանդատը վայր դնելը կամ կուսակցության անդամակցության դադարեցումը ողջամտորեն չեն կարող երաշխավորել քաղաքական և կուսակցական կապերի ընդհատումն ու քաղաքական ազդեցությունները, այդ թվում՝ գաղափարական իմաստով փոխկապակցվածությունը համապատասխան քաղաքական ուժի հետ, ինչը խիստ բնական երևույթ է։

Եթե նույնիսկ պայմանականորեն որևէ կերպ ապահովագրված համարենք սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի կուսակցական/քաղաքական կապեր/կախվածություն պահպանելու ռիսկը մանդատը վայր դնելու հիմքով (ինչն ինքնին ողջամիտ չենք համարում), այնուամենայնիվ ակնհայտ է, որ այդ գործողությունները a priori չեն կարող ապահովագրել թեկնածուի գաղափարական փոխկապակցվածությունը տվյալ քաղաքական ուժի հետ։ Նշվածն ինքնին բավարար է թեկնածուի՝ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու պարագայում կասկածի տակ դնելու նրա պաշտոնավարման անկախությունն ու անաչառությունը։

Հիմք ընդունելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին կոչ ենք անում ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանի, որպես ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությանը կողմ քվեարկելուց»։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
“Համայքային համախմբման և աջակցության կենտրոն” ՀԿ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

«Արդարության նոր մշակույթ» ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Սկանդալային բացահայտում․ ՆԳՆ պաշտոնյաները գումարի դիմաց «օգնել են սպանություն կատարել»․ hraparak.am Տիրանայում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառվել Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ Փաշինյանի կեղծ երկընտրանքը․ Սուրենյանց Ռեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ «Աշխարհագրական որ կետում էլ լինի»․ Իրանը հայտարարել է՝ ռազմական նոր ագրեսիայի դեպքում նոր թիրախների կհարվածի Փաշինյանն ինքն էլ չգիտե՝ կլինի՞ ընտրության կարիք, թե՞ ոչ, բայց «ջինը» շշից բաց է թողնված․ Հակոբ Բադալյան Փակել ատոմակայանը և հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ Էներգետիկ գաղութացման ուրվականը․ Խաչատրյան Էրդողանը Ստամբուլում ընդունել է Զելենսկուն Իրանը չի բացառում պատերազմի հավանականությունը. Արաղչի Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Լեհաստանի ընդդիմության առաջնորդը մտադիր է անվստահություն հայտնել Տուսկի կառավարությանը՝ Սահմանադրական տրիբունալի շուրջ ճգնաժամի ֆոնին Գերմանիայի 34 քաղաքներում երիտասարդները բողոքի ցույցերի են դուրս եկել ընդդեմ զորակոչի և գների աճի Ադրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածում. Սպուտնիկ Արմենիա 4 զինծառայող է կալանավորվել՝ ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով Հորդանանի սահմանապահները կանխել են Սիրիայից 14-հոգանոց գրnհայինների խմբի առաջխաղացումը Մենք մոտենում ենք Ուկրաինայում պшտերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն. Թրամփ ԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾ Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ Արաղչի Ավտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներ Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան Հասմի՛կ, նախ կարդա՛ քո քաղաքական ղեկավարի այս հոդվածը. ահա թե ժամանակին ինչպիսի բառապաշարով ու վերաբերմունքով էր նա անդրադառնում հայկական բանակին. Հենրիխ Դանիելյան ԵՄ-ն, ըստ էության, ավարտել է Ռուսաստանի հետ էներգետիկ կապերի խզումը. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am