Եթե 2021 թվականին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի. Ռոբերտ Քոչարյան
Նիկոլ Փաշինյանը խաղաղության թշնամին է. այս մասին այսօր՝ մարտի 24-ին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի 3-րդ էպիզոդում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանն պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ եթե իրենք հաղթեն ընտրություններում արդյո՞ք պատերազմ է լինելու, երկրորդ նախագահն ասաց. «Իհարկե չի լինի։ Եթե մենք լինեինք, 2021 թվին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի, որովհետև այդ հայտարարությունը չէին ստորագրի Պրահայում, որը ամբողջ կոնֆիգուրացիան փոխեց։
Նա խոսում է մի խաղաղության պայմանագրի մասին, որը գոյություն չունի. սա էլ մի հետաքրքիր մանիպուլյացիա է։ Կա մի թուղթ, որը իրավական ուժ չունի, և այդ թղթի մասին իրենք այնքան խոսացել են, որ ինքը դարձել է թուղթ։
Ասում է՝ ես քանի տարի վարչապետ եմ, ես ի վիճակի եմ վերլուծել և վտանգների մասին ասել. դու որ վարչապետ էիր, մինչև պատերազմ սկսելը ի՞նչ էիր ասում, ասում էի՝ ի՞նչ պատերազմ, ի՞նչ բան, էդ դու էդ վերլուծության շնորհքը եթե ունես, դու կգնայիր Արցախում կասեիր՝ Արցախը Հայաստան է և վերջ, իրենց ֆրակցիայի ղեկավարը մեկ շաբաթ մնացած մինչև պատերազմը հայտարարել էր, որ պատերազմի որևէ վտանգ չկա, հիշու՞մ ենք դա։
Մի մարդ, որը ընդհանրապես չունի վերլուծական ընդունակություն, որը չի կարող կանխատեսել, չգիտի, թե ինչ չի կարելի անել արտաքին հարաբերություններում, հիմա խոսում է նրա մասին, որ ինքը որպես վարչապետ լավ է պատկերացնում. զրո պատկերացում»։
