Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է․

«Ժողովուրդը շատ լավ գիտի, որ Փաշինյանը տգետ, ապաշնորհ ու անպիտան ղեկավար է։

Ժողովուրդը դա ամեն օր տեսնում է, բայց մի բանի համար է նրան հանդուրժում՝ «խաղաղության» համար: Նա ժողովրդին սպառնում է, իբր եթե ինքը Հայաստանը չղեկավարի, պատերազմ է լինելու:

Այդ պատճառով էլ Փաշինյանը փորձում է սեփականաշնորհել խաղաղության գաղափարը՝ իր թիմը համարելով «խաղաղության կուսակցություն»։

Ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ «խաղաղության կուսակցություն» եզրույթը հանրային բանավեճի մեջ մտցրել է Տեր-Պետրոսյանը, երբ իր հրաժարականի տեքստում ասել է, որ «Խաղաղության կուսակցությունը պարտվեց պատերազմի կուսակցությանը»։

Ու հիմա Փաշինյանը որոշել է ոչ միայն խաղաղության թեման սեփականաշնորհել, այլ նաև՝ «խաղաղության կուսակցություն» անվանումը։

Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության:

44-օրյա պատերազմը քո քաղաքականության մարմնավորումն է։ 2022 թվականի բախումները քո քաղաքականության մարմնավորումն են։ Արցախի էթնիկ զտումը քո քաղաքականության մարմնավորումն է։ Պատերազմի վտանգը Հայաստանի վրա կախված պահելը քո քաղաքականության մարմնավորումն է:

Ավելի մեծ պատերազմի կուսակցություն, քան դու ես, դեռ չի եղել։

Մենք եղել ենք, շարունակում ենք մնալ և լինելու ենք իրական Խաղաղության Կուսակցություն, որովհետև մենք գիտենք, թե ինչպես պետք է խաղաղություն բերել։

Դուք խաղաղության կուսակցություն չեք։ Դուք պատերազմի և նվաստացման կուսակցության ամենադաժան մարմնավորումն եք»։

դիտվել է 605 անգամ
Լրահոս
«Թքե՛մ ձեր երեսին․․․»․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Շատ կարևոր բան ընդդիմության համար․․․ ուշադի՛ր եղեք, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) «Ալե՛ն, դու Նիկոլի ստորաքարշ ծառայողն ես, հիշու՞մ ես՝ ինչ էիր ասում» (video) Նիկոլի այսօրվա ուղերձում ամենասարսափելի տողը հենց սա էր․ Սուրեն Սուրենյանց (video) «Ռուբինյանն ու Վահագն Ալեքսանյանը Նիկոլին աճուրդի են հանել, պրծնեն էս կրակից» (video) Եռակողմ հանդիպմանը շատ կարևոր հարց է լուծվել․ սպասե՛ք, առաջիկայում կբացվեն փակագծեր․ Նահապետյան (video) Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ Նաիր Տիկնիզյանը մասնակցել է «Օլիմպիակոս»-ի հաղթական խաղին Ինդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել Ընդդիմությու՛ն, պատրաստ եղեք. Նիկոլի հրաժարականից հետո ճակատագրական շաբաթ է սպասվում. Սուրենյանց (video) Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է․ Մարիաննա Ղահրամանյան Հարյուրավոր գործերով մտնելու ենք դատարան՝ Նիկոլի դեմ․․․ «եղկելինե՛ր, չհամարձակվեք»․ Անժելա Թովմասյան (video) Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած 44-ամյա տղամարդը ձերբակալվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում պետական խորհրդանիշների նկարագրությունը բացակայում է Արդարությունը ռոհինջաների համար՝ քայլ դեպի արդարություն ցեղասպանության բոլոր զոհերի համար Կիևի մարզում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 11-ի Իշխանությունը Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ կկիրառի երեք ռազմավարություն․ Հովհաննիսյան «Նազարյան Գեղա՛մ, զզվում եմ անունիցդ․ էրեխուդ հոգին մեղկա․ մի՛ բզկտի»․ Նաիրա Զոհրաբյանը պոռթկաց (video) Չտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ Շարմազանով Սահմանադրությունը ընթացիկ պայմանավորվածություն չէ, այլ ժողովրդի կամքի բարձրագույն արտահայտություն #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի տերերը չուշացան․ ադրբեջանցիներն արձագանքեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մերժելուց հետո՛ պայման քննարկելը նորմալ չի, չէ՞: Բա հիմա ինչու՞ եք քննարկում․ Մելիքյան էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Սու՛տ է․․․ Էժան այլընտրանքային գազ չկա՛․․․ փորձագետները մանրամասն ներկայացնում են (video) Նիկոլի սահմանադրությամբ գեյերը կամուսնանան իրար հետ․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am