Իրանը դադարեցրել է Թուրքիա գազամատակարարումը
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի «Հարավային Պարս» գազի հանքավայրին, ինչի հետևանքով Իրանը դադարեցրել է դեպի Թուրքիա բնական գազի մատակարարումը։ Նշենք, որ վերոհիշյալ հանքավայրը Իրանի ամենամեծ էներգետիկ հանքավայրն է, և, ըստ միջազգային աղբյուրների տարածած տեղեկությունների, այն մեծ վնաս է կրել։ Թուրքիան բնական գազի կարիքների մոտ 14%-ը ստանում է Իրանից և դեռևս անորոշ է, թե երբ կվերականգնվի գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Էներգետիկայի կառավարմանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ այս փուլում Թուրքիայում մատակարարման լուրջ ճգնաժամ չի սպասվում: Այնուամենայնիվ, գնահատվում է, որ եթե խափանումը երկար տևի, էներգետիկ շուկաներում գնաչ կլինի։ Նշվում է, որ դեպքից հետո Թուրքիան փորձում է մատակարարման դեֆիցիտը լրացնել Ռուսաստանի և Ադրբեջանի հետ խողովակաշարերի միջոցով։
