Կիպրոսը ձգտում է հասնել կղզուց բրիտանական ռազմակայանների դուրսբերմանը․ Phileleftheros

Կիպրոսի Հանրապետության իշխանությունները նպատակ են դրել երկարաժամկետ հեռանկարում հասնել կղզուց բրիտանական ռազմակայանների դուրսբերմանը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է կիպրական Phileleftheros թերթը՝ հղում անելով կառավարության սեփական աղբյուրներին։


Պարբերականի ստացած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնական Նիկոսիան մտադիր է Լոնդոնի հետ համատեղ ստեղծել տեխնիկական հանձնաժողով՝ Կիպրոսում բրիտանական հենակայանների կարգավիճակը երկկողմ ձևաչափով քննարկելու համար։


Կղզի պետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսն արդեն հայտարարել է Միացյալ Թագավորության իշխանություններին, որ Ակրոտիրի և Դեկելիա բրիտանական ռազմակայանները համարում է Կիպրոսի պատմության գաղութատիրական շրջանի մնացորդ։ Անցած երկուշաբթի նա Կիպրոսի Ազգային խորհրդի անդամներին (պետության ղեկավարին կից գործող գլխավոր խորհրդակցական մարմինը, որին մասնակցում են խորհրդարանական կուսակցությունների առաջնորդները) ներկայացրել է նշված խնդրի վերաբերյալ իր մոտեցման հիմնական սկզբունքները՝ հիշատակելով Նիկոսիայի կողմից արդեն իսկ ձեռնարկված մի շարք քայլերը։


Մասնավորապես, պարբերականի աղբյուրները հայտնել են, որ նիստի ընթացքում Ազգային խորհրդի մի շարք անդամներ զսպվածություն են ցուցաբերել՝ կասկած հայտնելով Միացյալ Թագավորության հետ «ճակատ բացելու» նպատակահարմարության հարցում, քանի դեռ բուն Կիպրոսի հիմնախնդիրը մնում է չլուծված։ Նրանք նաև առաջարկել են հաշվարկել բրիտանական հենակայանների դուրսբերման պաշտոնական նախաձեռնության նկատմամբ Լոնդոնի հնարավոր արձագանքը։ Նրանք Քրիստոդուլիդիսի կառավարությանը խորհուրդ են տվել կենտրոնանալ բրիտանական իրավասության տակ գտնվող տարածքներում բնակվող կիպրացիների գործնական խնդիրների վրա։ Միաժամանակ, Խորհրդի նիստում ընդգծվել է, որ կիպրական իշխանությունները պետք է որոշակի զգուշավորություն ցուցաբերեն այս հարցում։

Մարտի 2-ին Ակրոտիրի ավիաբազան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ հավանություն է տալիս թագավորության ռազմակայաններն Իրանի հրթիռային պահեստներին հարվածելու համար օգտագործելու ԱՄՆ-ի խնդրանքին։ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վնաս է հասցվել բազային։ Կղզու արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը հայտարարել է, որ բոլոր անօդաչուները արձակվել են Լիբանանի տարածքից։

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Մենուա Սողոմոնյան․ «Դատարանն ընդունել է, որ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել» Տիգրանաշենի զիջումից առաջ ԱԺ ամբիոնից սկսեց գոռալ՝ «կզացնելու եմ»․․․իրավիճակը սարսափելի է․ Գրիգորյան (video) Դատապարտում ենք իշխող ուժի պատգամավորի վերջին հայտարարությունները․ «Եվրոպացիները հանուն Արցախի» Վրաց-ռուսական սահմանին «Կազբեգի» անցակետում առգրավվել է ավելի քան 3 մլն լարիի չհայտարարագրված գումար Լևոն Քոչարյանը նոր մանրամասներ է հայտնում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակից (video) Երեկ խայտառակ տեղեկություն եկավ․․․ երկիրը հանձնել են սրանք․ Իշխան Սաղաթելյան (video) ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը շարունակել են հարվածները Ուկրաինայի նավահանգիստներին Թիրախում կարող են լինել ոչ միայն այսօրվա քաղաքական հակառակորդները, այլև վաղվա հնարավոր դիմադրության կենտրոնները․ Սուրենյանց ՌԴ ՊՆ․ 12 ժամում Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Արձակուրդում գտնվելիս հրամաններ է ստորագրել «Իրավունք». «Ուժեղների» շեֆը դժգոհ է ֆրակցիայից «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Գագիկ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ» «Էն օրը գցեք, որ շունը տիրոջը չճանանչի». Փաշինյանը՝ ՔՊ–ականներին. «Իրավունք» Զինծառայողն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել. «Հրապարակ» Ի՞նչով է հայտնի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք» Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը. «Հրապարակ» Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Ինքնիշխան գժանոցի՝ օրվա լրահոսից Թուրքիան հերքել է փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը Ես պնդում եմ՝ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել. վրաերթից մահացած զինվորի մայր. news.am Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավոր Ռոբերտ Քոչարյանի որդու և ևս 4 անձանց կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am