Աղոթում եմ, որ Աստված հանի կեղծիքի, չարախոսության, ատելության ու հայհոյախոսության հանդերձը. Տեր Արտակը հերքել է Տավուշի թեմի մասին տարածված կեղծ լուրերը

Հաղարծին վանքի հոգևոր հովիվ Տեր Արտակ քահանա Միրզոյանն անդրադարձել է համացանցում տարածված մի գրառման, ըստ որի՝ Հաղարծին վանքից Թեղուտ գյուղի բնակիչներին մարտի 25-ի համար կանչում են վանք՝ աղոթքի և, իբր, տեղում զրույցի ու, ըստ այդ գրառման, «ամենայն հավանականությամբ դա կապված է ընտրությունների հետ»։

««Բարի մարդն իր սրտի գանձից բարիք է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձից՝ չարիք։ Ասում եմ ձեզ․ դատաստանի օրը մարդ իր բոլոր դատարկ խոսքերի համար հաշիվ պիտի տա, որովհետև քո խոսքերով պիտի դատապարտենք քեզ՝ կամ քեզ արդարացնելու, կամ դատապարտելու համար»

(Մատթ․ 12․35-37)։

Այսօր համացանցում կարդացի մի ցավալի գրառում, որին սկզբում չցանկացա անդրադառնալ, սակայն հետո որոշեցի, այնուամենայնիվ, պատասխանել, որպեսզի Տավուշի թեմի և առհասարակ մեր հավատացյալների համար լռությունս գայթակղության պատճառ չդառնա։

Ըստ հեղինակի՝ Հաղարծին վանքից Թեղուտ գյուղի բնակիչներին մարտի 25-ի համար կանչում ենք վանք՝ աղոթքի և, իբր, տեղում զրույցի։ Հաջորդիվ, ըստ գրառման, «ամենայն հավանականությամբ դա կապված է ընտրությունների հետ», ինչպես, իբր, անցած ընտրություններին են կանչել աղոթքի, բայց ժողովրդին համոզել են, որ Քոչարյանին ընտրեն։ Եվ նշում, թե «սրանց դեմն օրենքով պետք է առնել»։

Սիրելի օրինապահներ, ես ևս շատ կցանկանայի, որ նման երեւույթները կանխվեին, կեղծարարներին էլ, որոնք ոչ թե սեր, այլ չարիք են քարոզում ու տարածում, պատժեիք ըստ օրենքի։

Ի գիտություն բոլոր այն անձանց, ովքեր տեղյակ չեն. Տավուշի թեմի հոգևոր դասը՝ առաջնորդությամբ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի, Մեծ Պահքի ընթացքում, որն այս տարի սկսվեց փետրվարի 16-ին, ընդհանուր թեմի քահանայից դասով որոշում ընդունեց, որ Մեծ Պահքի ընթացքի բոլոր չորեքշաբթի և ուրբաթ օրերին միասնական աղոթք բարձրացնենք մեր սրբատեղիներում, և հստակ նշվեցին վանքերն ու եկեղեցիները, օրերն ու ժամերը և անգամ ժամերգության անվանումները։ Միաժամանակ որոշում ընդունվեց, որ յուրաքանչյուր համայնքի միասնական աղոթքից հետո ամեն մի հոգևորական այցելի համայնքի երկու ընտանիք, ունենա հոգևոր զրույց և աղոթք բարձրացնի այդ ընտանիքից ներս։

Այս մասին ըստ օրերի, ժամերի և վայրերի հրապարակված է Տավուշի թեմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, և անգամ նույն էջում կատարվել են հրապարակումներ միասնական աղոթքի բոլոր այցելություններից։ Եվ որևէ տարանջատում չի եղել, թե ում տուն այցելել, ում՝ ոչ, անկախ այդ անձանց սոցիալական վիճակից ու քաղաքական հայացքներից, ինչը մեզ չի հետաքրքրում, քանզի բոլորն էլ մեր եկեղեցու զավակներն են։ Անգամ մարտի 6-ին Հաղարծին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում խաղաղական ժամերգությունից հետո ինքս զանգահարել եմ Դիլիջանի համայնքապետին՝ իրենց մոտ ևս տնայց կատարելու համար։

Փառք ենք տալիս Աստծուն, որ մեր հովվության մեջ մեր սիրելի ժողովուրդը շատ լավ է ընդունել այս նախաձեռնությունը։ Պետք է նշեմ նաև, որ այս տնայցերի շրջանակում եղել են մարդիկ, հատկապես՝ տարեցներ, որոնք ունեն առողջական խնդիրներ, և տնայցերի շրջանակում հոգևոր զրույցներից հետո հաջորդ օրը հենց իրենց տանը կատարվել է մկրտություն (գ․ Սևքար)։ Եղել է դեպք, երբ մեր այցելած ընտանիքը աղանդավոր է եղել, բայց այցելել ենք, ունեցել հոգևոր զրույց՝ վստահ լինելով, որ կվերադառնա իր Մայր Եկեղեցի (գ․ Վարագավան)։ Այս տնայցերը կամ միասնական աղոթքները սկսել ենք սահմանապահ համայնքներից, որոնց ամբողջական ցանկը նախապես հրապարակված է։ Սկսել ենք փետրվարի 16-ից և ավարտելու ենք մարտի 27-ին։ Այն կեղծարարներն անգամ, որոնք կցանկանան լուսավորվել, կարող են մեր թեմի որևէ քահանայի հետ այցելել այդ ընտանիքներ և լուռ լսել ու փորձել հասկանալ, թե որն է Աստծո խոսքը, որ ամբողջապես սիրո, բարության և փրկության մասին է։ Վստահաբար, նրանք էլ այդ դեպքում կվերանայեն իրենց արարքները՝ չար խորհուրդները բարիքով, սիրով լցնելու համար։

Տիրոջ փառավոր մուտքին սպասելով՝ աղոթում եմ, որ Աստված հանի կեղծիքի, չարախոսության, ատելության, հայհոյախոսության հանդերձը և՛ հայրենիքում, և՛ Սփյուռքում, և՛ անգամ Հայաստանի ու հայերի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներում ապրող հայորդիների սրտերից՝ նրանց սեր ու բարություն ներշնչելով միգուցե անարժան, բայց Տիրոջն իրենց ուսերին կրող անձանց առաջ, և թույլ կտա մեզ փառաբանել Աստծուն՝ ասելով․ «Օրհնյալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով» (Մարկ․ 11․9)»,- հայտարարել է Տեր Արտակը։

դիտվել է 455 անգամ
Լրահոս
«Ազդանշան Կրեմլին». Եվրոպական մամուլում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հստակ կապվում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի հետ Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ Փաշինյա՛ն, «Արթիկ» ՔԿՀ-ից դուրս գալիս ՜ինչ կարոտով փաթաթվեցիր երեխաներիդ, հիմա մոռացա՞ր այդ ամենը (video) Զելենսկիի աջակցությունը պետք է ոչ թե ոգևորի, այլ սթափեցնի մեզ․ Սուրենյանց Էս ինչ անմարդկային քայլ է․ հորը գոնե ազատեք, որ կնոջն ու աղջիկներին «պերեդաչի» տանի․ Սևակ Խաչատրյան (video) Արդյո՞ք միջին անվանական աշխատավարձն է որոշում մարդու կյանքի որակը․ Տիգրան Դումիկյան Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել․ այն մարվել է 3-5 րոպեում Ի՞նչ ցինիկ․ Ռուսաստանում սարսափելի բառեր են ուղղել Փաշինյանի ու ՔՊ-ի հասցեին․ Էդիկ Անդրեասյան (video) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Էջմիածին, Վանաձոր քաղաքներում, Արևաշող, Մեծավան բնակավայրերում Վրե՞ժ եք լուծելու, դե փորձեք․ Քրիստինե Վարդանյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (video) Բաքվից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» են անվանում,իսկ ՔՊ-ն լուռ վայելում է «հաճոյախոսությունը» Ինչպես Բագրատ Միկոյանը «տեղը դրեց» ՔՊ-ական Տարոն Չախոյանին (video) Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին. «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել. «Հրապարակ» Նայե՛ք այս թղթին․․․ ու չփորձվե՛ք այլ բան պնդել․ Արթուր Խաչատրյանն ԱԺ ամբիոնից փաստաթուղթ ներկայացրեց (video) Հայաստանի վարչապետը իշխանության մնալու համար շարունակաբար տարածքային զիջումների է գնում․ Ավետիսյան ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Ղազարյանը լռեցրեց Ռուբինյանին․ «Ձեզ ոչ ոք Էդո չի՛ ասում․ես ձեզանից լավ գիտեմ ձեր գործունեությունը» (video) «Արամ Վարդևանյանը փակագծեր բացեց Ռոբերտ Քոչարյանի գործից․․․ պայթելու է» (video) Թուրքիայի ներկայությունը Սիրիայում սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը Սեյրան Օհանյանը խոսեց բանակում սարսափելի մшհերի մասին․ ի՞նչ է տեղի ունենում և ո՞վ է պատասխան տալու (video) Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ին է դիմել՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» քաղաքականության կապակցությամբ ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am