Ես ողջունում եմ Լիբանանի ԱԳ նախարարի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքuելու վերաբերյալ. Իսրայելի ԱԳ նախարար
Ես ողջունում եմ Լիբանանի արտաքին գործերի նախարարի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքսելու վերաբերյալ։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը։
«Սա արդարացված և անհրաժեշտ քայլ է ընդդեմ այն պետության, որը պատասխանատու է Լիբանանի ինքնիշխանության խախտման, «Հեզբոլլահի» միջոցով երկրի անուղղակի օկուպացիայի և այն պատերազմի մեջ ներքաշելու համար: Մենք կոչ ենք անում Լիբանանի կառավարությանը ձեռնարկել գործնական և նշանակալի միջոցներ «Հեզբոլլահի» դեմ, որի ներկայացուցիչները դեռևս պաշտոնավարում են որպես նախարարներ նրա կազմում»,- ընգծել է նախարարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիբանանը հրամայել է Իրանի նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռեզա Շիբանին լքել երկիրը մինչև մարտի 29-ը՝ որպես պատճառ նշելով Իրանի կողմից դիվանագիտական նորմերի խախտումները։
