Զարմացած չեմ մարդկային ստորության, չարության և ամեն գնով իշխանություն պահելու հերթական ապացույցից

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հրահանգավորեց կամ տեղեկացրեց հանրությանը, որ իմ հանդեպ քրեական վարույթը կարճվելու է՝ եւ այն, որ դրա նախօրեին ինձ Քննչական կոմիտե են կանչել` ընդամենը «տեղեկացնելու», որ վարույթը կարճվում է։ Երեկ վերջապես ստացա դատախազ Կարեն Իսրաելյանի որոշումը, որ ՔԿ քննիչի զեկուցագրի հիման վրա որոշել է իմ նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել․․․

Այսինքն, հիմա այլեւս նախաքննական գաղտնիքի սահմանափակում չկա եւ ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Ուրեմն, ես 18 տարի շարունակ` ամեն օր խմբագրականներ եմ գրում: Ենթադրում եմ, որ երբ իմ քննադատությունը զայրացրել է «վսեմաշուք վարչապետին», հատուկ հրահանգ է իջեցրել իրավապահներին, թե մի բան գտեք, այդ կնոջ բերանը փակեք եւ դատախազությունում սկսել են կարդալ իմ խմբագրականները` այնտեղ որեւէ հիմք գտնելու համար, որ գործ հարուցեն: Եւ վերջապես. 2024 թ. դեկտեմբերի 12-ին «Սիրիացի զինյալների չափ էլ չկաք» վերնագրով խմբագրականում (լինքը կդնեմ) ինչ որ բան են նշմարել եւ 25 թ. հունվարին վարույթ հարուցել` հանձնարարելով Քննչական կոմիտեին քննել այն եւ որոշել` քրեորեն պատժելի արարք կա՞ արդյոք հրապարակախոսական բնույթի այդ տեքստում:

Վարույթի նյութերն, ի դեպ, 100 էջից ավելի են եւ այն տեւել է 1 տարի 3 ամիս: 1500 նիշանոց հոդվածը տասնյակ կաբինետներում կարդացել են, ապա ուղարկել են փորձաքննության` դատալեզվաբանական եւ դատահոգեբանական (ենթադրում եմ, որ պարզեն, թե կարդացողների հոգեբանության վրա ինչպես կարող էր այն ազդել): Եւ եթե փորձագետները որեւէ տողի մեջ «տեսնեին» «բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու փորձեր», ապա վարույթը ոչ թե կկարճեին, այլ ինձ արդեն մեղադրանք առաջադրված կլիներ, որից վստահ եմ` ոչ ոք չէր զարմանա: Բարեբախտաբար փորձագետները` Ա. Հարությունյանը եւ Հ.Ղուկասյանը, որոնք իմ 1500 նիշանոց տեքստի մասին 13 էջանոց եզրակացություն են գրել եւ այդ փորձաքննությունը տեւել է ուղիղ մեկ տարի, եզրակացրել են, որ իմ տեքստում չկա կոչ, թեեւ տեղ են թողել («այդ հարցերի պարզաբանումը դուրս է լեզվաբան-փորձագետի հատուկ գիտելիքների շրջանակից»), որ եթե հրահանգը շատ կոշտ լինի, այնուամենայնիվ, մեղադրանքն առաջադրեն:

Ինձ թվում էր… ես հույս ունեի, որ ինձ հատկապես չսիրող մի արարած, ասենք` նրանցից մեկը, ում մենք քննադատում ենք, դիմում է գրել դատախազություն` հաղորդում է տվել «հանցագործության մասին» եւ վարույթն այդ հիմքով են նախաձեռնել: Պարզվեց` ոչ: Հենց գլխավոր դատախազությունն է դիմել ոստիկանություն, ապա Քննչական կոմիտե` վարույթ նախաձեռնելու առաջարկով: Ինչը եւս մեկ անգամ հաստատում է, որ այս վարույթի հետեւում հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնած:

Ինչ ասեմ` զարմացած չեմ մարդկային ստորության, ապերախտության, չարության եւ ամեն գնով իշխանություն պահելու ագահության հերթական ապացույցից: Շատ բան եմ տեսել իմ կյանքում` եւ մանր բանսարկուներ, եւ մեծ գիշատիչներ, եւ իրենց թույնից ու չարությունից խեղդվող սրիկաներ, եւ հիշողությունն ու հոգեկան հավասարակշռությունն իսպառ կորցրած խղճուկ էակներ…

Սա էլ կանցնի…»։

դիտվել է 409 անգամ
Լրահոս
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Ինչո՞ւ են նրանք մեզ ատում Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին Զելենսկին կայցելի Թուրքիա Ուկրաինական զինուժի բեռնանավ են հարվածել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը Խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Այդ դեպքում դու երբեք մենակ չես զգա քեզ, դու վախ չես ունենա, կհասկանաս որ ամեն բան ժամանակավոր է․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան Արտակարգ իրավիճակ Սևանում Գևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակում Նիկոլ Փաշինյանը հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում Քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն հայտնաբերել են Մեսսին փոխո՞ւմ է ակումբը Միլիոնավոր դոլարներ եք վճարելու մարդկանց, ում դեմ իբր պայքարում եք․ Արամ Վարդևանյան (video) Բա էս «Համբալիչին» բան չունե՞ք ասելու․․․ (video) Փաշինյան «դանոսչի՛կ», դու Ռուբեն Վարդանյանի վրա «դանոս» գրող ես (video) ԱՄՆ-ն ցանկանում է երաշխիքներ, որ Իրանի մոտ միջուկային զենք չի հայտնվի. Թրամփ Լավ ենք արել․ Գառնիկ Դավթյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (video) Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Երկու շատ կարևոր խնդրի մասին եմ բարձրաձայնում․ Արթուր Խաչատրյան (video) ՔՊ-ի բուռն արձագանքը՝ Ղազարյանի ելույթին․ «Կառավարությունում գլխավոր տեղը Սամվել Կարապետյանինն է» (video) Հայաստանը դեպի ծով ելք չունի, իսկ մենք առաջարկում ենք այն դարձնել տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապակցված երկիր. Հաջիև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ դա չափազանց շատ է նման փոքր երկրի համար. Շևցով Ձեզ թվում է՝ պիտի գեղեցիկ խոսքեր ասե՞մ. Արծվիկ Մինասյանը՝ Բաբկեն Թունյանին (video) Տոկաևն առաջարկել է ապահովել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am