Արցախցի կինը չէր վիճաբանում Փաշինյանի հետ․ վիճաբանողը Փաշինյանն էր․ Հակոբ Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.
«Մետրոյի միջադեպի մասին խոսելիս մի օգտագործեք «Փաշինյանի եւ արցախցի կնոջ միջեւ վիճաբանություն» ձեւակերպումը, հարգելի հայրենակիցներ:
Որովհետեւ դա ճիշտ չէ: Արցախցի կինը չէր վիճաբանում Նիկոլ Փաշինյանի հետ: Վիճաբանողը, իսկ ավելի շուտ՝ պարզապես ագրեսիվ կերպով հաթաթա տվողը Նիկոլ Փաշինյանն էր: Անգամ այդ դեպքում արցախցի տիկինը շատ հանգիստ բացատրում էր իր մոտեցումն ու նաեւ բացատրում, որ երեխան ուշանում է մրցաշարից ու խնդրում էր, որ Փաշինյանը հանգիստ թողնի իրենց:
Վիճաբանությունը ենթադրում է երկու կողմ: Մետրոյի դրվագը ուներ մի կողմ՝ Նիկոլ Փաշինյան: Մյուս կողմում պարզապես ուղեւորն էր, որն ընդամենը մի խնդրանք ուներ Փաշինյանից՝ հանգիստ թողնել իրենց, մինչեւ հասնեն շախմատի մրցաշարի վայր:
Հետեւաբար, մենք գործ ունենք վարչապետ Փաշինյանի չհիմնավորված եւ անպատեհ ագրեսիայի դրսեւորման, այլ ոչ թե վիճաբանության հետ:
Ի դեպ, ասեմ նաեւ, որ ինքս այդ միջադեպի վերաբերյալ ունեմ նաեւ մեկ այլ դիտարկում, որը գուցե հնչի զարմանալի: Այն կներկայացնեմ այսօր՝ Օրվա թեմայի թողարկմանը, որն ինչպես միշտ Առավոտի հարթակում կլինի ժամը 22-ից: Կներկայացնեմ, թե ինչ շերտ կարող է պարունակել Մետրոյի միջադեպը: Առաջարկում եմ երեկոյան հետեւել թողարկմանը»:
