Իրանում ավելի քան 30 մարդու են ձերբակալել Իսրայելի հետ կապեր ունենալու կասկածանքով
Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ կապեր ունենալու կասկածանքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի իշխանություններին և ԶԼՄ-ներին։Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է 24 մարդու ձերբակալության մասին Իրանի արևմտյան Համադանի նահանգում գտնվող ռազմական օբյեկտների վերաբերյալ տվյալներ փոխանցելու համար, որոնցից մի քանիսը ռմբակոծության են ենթարկվել Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից։Չորս մարդ ձերբակալվել է երկրի արևմուտքում գտնվող Լորեստանի նահանգում՝ «հակառակորդի» հետախուզության համար տեղեկատվություն հավաքելու համար։
Եվս երկուսը ձերբակալվել են Իրանի հարավարևելյան Քերմանի նահանգում՝ զենք տեղափոխելու համար։Բացի այդ, ISNA լրատվական գործակալությունը հաղորդել է հյուսիսային Սեմնանի նահանգում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված երեք «գործակալի» ձերբակալության մասին։
