«Հայելի» մամուլի ակումբի տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանը համաշխարհային մակարդակի երեք հոգեբանի պատվիրել է կազմել Նիկոլ Փաշինյանի հոգեբանական պատկերը և ներկայիս հոգեբանական վիճակի մասին զեկույցներ։ #ինֆո
Այս երեք հոգեբաններից մեկի զեկույցը արդեն պատրաստ է։ Ըստ դրա՝ Փաշինյանի մոտ նկատվում է անհանգստության մակարդակի նկատելի աճ, ինչը «իրավիճակային» անհանգստությունից վերածվել է կայուն անհանգստության՝ ցանկացած անորոշ իրավիճակ իբրև սպառնալիք ընկալելու միտումով։
Զեկույցում նաև նշվում են անսպասելի, իրավիճակին չհամապատասխանող ծիծաղի դրվագներ, որոնք ոչ թե անկեղծ հույզերի արդյունք են, այլ «ինքնակարգավորման մեխանիզմ են»։ Դրանք հաճախ ի հայտ են գալիս լարված իրավիճակներում և, ըստ զեկույցի, ուղղված են ներքին լարվածությունը թուլացնելուն և դրական արձագանք ստանալուն, ինչը հարցեր է առաջացնում հուզական կայունության վերաբերյալ։
Հատկանշական է, որ նման երևույթների հիմնական ազդակները ոչ թե ուղիղ մեղադրանքներն են, այլ իր քայլերի հնարավոր հետևանքների հիշեցումները։ Նման դեպքերում նկատելի են ավելի սուր պաշտպանական արձագանքներ և թեմայի շեղումներ, ինչը, ըստ հոգեբանի, վկայում է ներքին լարվածության աճի, պատասխանատվության ընկալման սրման և հոգեբանական պաշտպանության մեխանիզմների ակտիվացման մասին։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը