Փոխոստիկանապետի տարօրինակ բառապաշարը. «Ոստիկանությունը բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է և շարունակում է պատժել»

Հասարակությունում վխտացող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է ոստիկանությունը և շարունակում է պատժել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ ժամանակին իրավախախտումներ կատարած անձինք պատասխանատվության  չեն ենթարկվել, ինչի արդյունքում վարորդական իրավունք չունեցող անձի մասնակցությամբ ավտովթարի արդյունքում զոհվեց երկու ոստիկան: «Իրավապահ մարմինների մեղքի վերաբերյալ ես գնահատական տալու իրավասություն չունեմ։ Ես ոստիկանության մասով ասել և ասում եմ՝ ոստիկանությունը հստակ մեղքի բաժին չի ունեցել, բարձրացրեք նախկին տարիներին կատարված վարչական միջադեպերը, քրեական դեպքերը, միշտ ոստիկանությունը կոնկրետ այս վիժվածքներին պատժել է, և շատ հաճախ լրատվամիջոցները, ես չեմ ուզում կոնկրետ որևէ մեկին մեղադրել, բայց հիշում եմ, որ լրատվամիջոցներից ոմանք սրանց նույնիսկ պաշտպանում էին»,- ասաց նա: «Ազատության» հարցին, որ այսինքն՝ անպատիժ չե՞ն մնացել այս անձինք, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ անպատիժ մնացել են, թե չեն մնացել, չգիտեմ, մեղավորներ եք հիմա ման գալիս։ Ժամանակին, որ օբյեկտիվ լինեիք նաև դուք և գնահատեիք ոստիկանության աշխատանքը՝ մասնավորապես նման բացիլներին վնասազերծելու աշխատանքը, իրենց չծափահարեիք կամ չպաշտպանեիք, այսօր չէինք ունենա այս երկու զոհը, ընդամենը սա»: Ինչ վերաբերում է նրա, որ  հունվարի 8-ի գիշերը տեղի ունեցած վթարի գործով ձերբակալված «Ճվճվ Արոյի» որդի Սարգիս Վարդանյանի՝ վարորդական իրավունք չունենալուն ու ազատ երթևեկելուն, Հայաստանի փոխոստիկանապետն ասաց. «Դուք գիտե՞ք, թե Հայաստանի Հանրապետությունում քանի վարորդ կա և նրանցից քանիսն են հենց հիմա փողոցում վարում իրենց մեքենաները՝ ոմանք վարորդական իրավունքներ չունենալով»։ Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին: Բախվել էին BMW X6 մակնիշի և ՃՈ-ին պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտա»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը մահացել էր, որոշ ժամանակ անց մահացել էր նաև ՃՈ մյուս ծառայողը՝ Խաչիկ Գասպարյանը: BMW X6-ի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ նրա  2 ուղևորները մարմնական վնասվածքներ էին ստացել: Դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նշենք, որ ՔՕ-ի 242-րդ հոդվածը սահմանում է՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, իսկ 244-րդ հոդվածը սահմանում է՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը: «Ճվճվ Արոյի» որդի Սարգիս Վարդանյանը հայտնաբերվելուց հետո ձերբակալվել է:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am