Մերձավոր Արևելքում զարգացումների վերաբերյալ լրահոս ապահովող «AL-Monitor» լրատվական գործակալության հետ զրույցում թուրքական անանուն աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների հարցը քննարկվում է միջնորդավորված կերպով, որում ներգրավված է նաև Թուրքիան: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ընդգծվում է, որ ավելի վաղ տարածվել էին Թուրքիայի արտգործնախարար Հաքանի Ֆիդանի դիվանագիտական շփումների մասին լուրեր, որոնց համաձայն՝ մարտի 23-ին եգիպտոսցի և պակիստանցի գործընկերների հետ նա քննարկել էր Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմն ավարտելուն միտված քայլերը: Այս համատեքստում նշվում է, որ քննարկումներն անմիջապես հաջորդել էին ԱՄՆ-ի պաշտոնյաների և Իրանի արտգործնախարար Աբբաս Արախչիի հետ մարտի 22-ին Ֆիդանի շփումներին:
Ամերիկյան «Axios» լրատվակայքն էլ զուգահեռ տեղեկացնում է, որ հենց Պակիստանն ու Եգիպտոսն են Թուրքիայի հետ միասին ակտիվորեն աջակցում բանակցությունները սկսելու գործընթացին: Ըստ այդմ՝ միջնորդները ծրագրում են մինչ ընթացիկ շաբաթվա վերջԻսլամաբադում հանդիպում կազմակերպել ամերիկացի և իրանցի ծանրակշիռ պաշտոնյաների միջև:
Հիշեցնենք, որԱՄՆ կառավարությունն առաջարկել էր հանդիպում կազմակերպել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բաքըր Գալիբաֆի միջև: Չնայած նրան, որ մինչ այժմ Իրանը ոչ մի պաշտոնական պատասխան չի տվել այս առաջարկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդյունավետ բանակցություններ անցկացնելու նպատակով հայտարարել է 5-օրյա դադար՝ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու հարցում:
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը