Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում

Մարտի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է դիմել Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը և հայտնել, որ իրենց է դիմել «Երևանի թիվ 121 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին աշխատակցուհի, Երևանի բնակիչ 48-ամյա Մարինե Մ․-ն և հայտնել, որ 2025թ. դեկտեմբերի 30-ին իր անունից նույն մանկապարտեզի հաշվապահ-գործավար Գոհար Խ․-ն գրել է աշխատանքի ազատվելու վերաբերյալ դիմում և ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ստորագրմանը, որն էլ ստորագրել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մանկապարտեզի տնօրեն՝ Երևանի բնակիչ 42-ամյա Լիլիթ Պ․-ն ցուցում է տվել նշված մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Երևանի բնակիչ 44-ամյա Աննա Դ․-ին և հաշվապահ՝ Երևանի բնակիչ 44-ամյա Գոհար Խ․-ին, որպեսզի ամեն գնով Մարինե Մ․-ին ազատեն աշխատանքից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարաշի համայնքային ոստիկանները պարզել են, որ Գոհար Խ․-ն Մարինե Մ․-ի անվամբ գրել է ազատման դիմում և կեղծելով վերջինիս ստորագրությունը՝ ներկայացրել է Աննա Դ․-ին, ով, տեղյակ լինելով կեղծիքի մասին, հաստատել է այն։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

դիտվել է 666 անգամ
Լրահոս
«Ալիևը շտապում է ինչքան հնարավոր է մեծ զիջումներ ստանալ Հայաստանից»․ Ոսկան Սարգսյան Արթուր Պետրոսյանը աջակցություն է հայտնել «Ստանում են զիջումն ու անցնում առաջ»․ Նարեկ Կարապետյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է. տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են ՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավոր «Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները՝ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ»․ Գայանե Պապոյան Գազայի հատվածում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին «Սահմանադրությունը չպետք իշխանությանը դարձնի դատավորի մասնագիտական ճակատագրի որոշող»․ Աննա Ծառուկյան «Հայաստանի Սահմանադրությունը պետք է բխի բացառապես հայ ժողովրդի կամքից»․ Գառնիկ Դավթյան «Ռուսաստանը վերահսկողության տակ կվերցնի ամբողջ Դոնբասը»․ Լուկաշենկո Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը․ Մանուկ Սուքիասյան «Ինչո՞ւ է վերացվում քաղաքացու սահմանադրական պաշտպանությունը»․ Արմեն Եղիազարյան «ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում իշխանափոխության». Թրամփ «Սահմանադրությունը նախևառաջ պետք է սահմանափակի հանրային իշխանությունը և երաշխավորի մարդու իրավունքների պաշտպանությունը»․ Մհեր Կարագոզյան «Անահիտ Ավանեսյա՛ն, դե պատասխանս տուր, ես ի՞նչ գործ ունեմ էստեղ» արցախցին հունից դուրս եկավ (video) «Ամեն մեկդ ձեր տեղը պատասխան եք տալու, Նիկոլը չի փրկելու» (video) «Այ սրիկա՛, դու էդ «թոկով» չե՞ս էդքան փողեր կերել, հարստացել». Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից․ ռազմական գործողությունները կարող են արագ սրվել Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային արդեն 235 միլիարդ եվրո է տրամադրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am