Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ պաշտոնյաների դրամական միջոցների ու ունեցվածքի վերաբերյալ պաշտոնական հայտարարագրերը։ Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանի հայտարարագրերը՝ սկսած պաշտոնի ստանձման պահից մինչև 2024 թվականը, և պարզել, որ նա պետական համակարգի հին կադրերից է, որը, լինելով պետական պաշտոնյա, տարիների ընթացքում ձևավորել է զգալի ֆինանսական միջոցներ և գույք։

Վրեժ Գալոյանը պաշտոնին նշանակվել է 2020 թվականի մայիսի 11-ին։ Մինչ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնին նշանակվելը Գալոյանը եղել է տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետը։ Այսպիսով, 2020 թվականի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում նշված է, որ Էրեբունի վարչական շրջանում մեկ ավտոտնակ ունի։ Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 267 հազար դրամ։ Գալոյանի կանխիկ գումարը կազմել է 10 մլն դրամ, 60 հազար դոլար, 1.5 մլն ռուսական ռուբլի։ Թեև նա ամսական ստացել է մոտ 211 հազար դրամ աշխատավարձ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա 2020 թվականի հուլիսին բնակարան է նվեր ստացել Էրեբունի վարչական շրջանում, և 2020 թվականի վերջին դրամական միջոցները սկսել են փոփոխվել՝ դառնալով 12 մլն դրամ, 55 հազար դոլար, 1.5 մլն ռուսական ռուբլի։ Վարչապետի աշխատակազմից նա ամսական ստացել է 737 հազար դրամ աշխատավարձ։

Հետաքրքիր է, որ Գալոյանը 2021 թվականին «Ջերմուկ գրուպ» ընկերությունից երկու անգամ փոխառություն է ստացել՝ 8 մլն 988 հազար դրամի և 38 մլն 828 հազար դրամի չափով։ Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 714 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը կազմել է 4.5 մլն դրամ, 55 հազար դոլար և 150 հազար ռուսական ռուբլի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021 թվականին Գալոյանի աշխատավարձը զգալի բարձրացել է՝ նա վարչապետի աշխատակազմից ամսական ստացել է 895 հազար դրամի չափով աշխատավարձ, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ 110 հազար դրամ աշխատավարձ։ Ինչպես է երկու պետական աշխատանք համատեղել, անհասկանալի է։
Ի դեպ, վարչապետի աշխատակազմից նա ստացել է 2 մլն 324 հազար դրամ, որը ձևակերպվել է որպես «այլ եկամուտ»։ Եվ քանի որ եկամուտները թվերով աճել են, նա 39 մլն 382 հազար դրամ վարկ է ստացել, որով և բնակարան է գնել։ Մի բնակարան էլ կինն է գնել։ Վրեժ Գալոյանի կնոջ՝ Լիդիա Գալոյանի հայտարարագրում նշված է, որ 2020 թվականին բնակարան է գնել Երևանի կենտրոնում՝ 48 մլն 370 հազար դրամով «Ջերմուկ գրուպ»-ից։ Գալոյանի տիկնոջ հայտարարագրում նշված է, որ բանկային հաշվին ունի 15 հազար դրամ, կանխիկ գումարը՝ 60 հազար դոլար է։

2024 թվական

2024 թվականի հայտարարագրով Վրեժ Գալոյանը ունի՝
• Բնակարան Երևանում (նվիրատվությամբ ստացված՝ 2020 թ․),
• Ավտոտնակ (ձեռք բերված՝ 2005 թ․)։ Սակայն տրանսպորտային միջոց չի հայտարարագրել՝ գարաժ՝ առանց մեքենայի։

Նրա փոխառությունները «Ջերմուկ Գրուպ»-ից տարվա սկզբին և վերջում մնացել են նույնը՝ 4,250,000 դրամ, 8,988,328 դրամ և 39,382,586 դրամ։ Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 597,440 դրամ։ Կանխիկ միջոցները տարվա սկզբին կազմել են 7,500,000 դրամ և 45,000 դոլար, իսկ տարվա վերջում՝ 1,000,000 դրամ և 45,000 դոլար։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են՝

• Աշխատավարձ՝ 14,619,392 դրամ,
• Այլ եկամուտներ՝ 2,923,879 դրամ,
ընդհանուր՝ 17,543,271 դրամ։

Նրա վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 37,158,738 դրամ (հիպոտեկային վարկ՝ բնակարանի համար), որից տարվա ընթացքում մարել է 4 մլն դրամ։ Բացի այդ, նա կատարել է 2 մլն դրամի վերանորոգման ծախս և 4 մլն դրամի նվիրատվություն։

Կնոջ՝ Լիդիա Գալոյանի 2024 թվականի տվյալները

Նրա բանկային հաշիվներում առկա է եղել 1,251 դրամ, 471,401 դրամ և 2,858 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 2 մլն դրամ և 58 հազար դոլար։

Եկամուտները՝
• Աշխատավարձ՝ 5,191,561 դրամ,
• Այլ եկամուտներ՝ 1,716,186 դրամ,
ընդհանուր՝ 6,907,747 դրամ («Շենգավիթ» բժշկական կենտրոնից)։

Խնդրահարույց հարցեր

Նախ՝ դեռևս 2020 թվականին Գալոյանը ունեցել է մեծածավալ կանխիկ միջոցներ, որոնք էապես գերազանցել են նրա պաշտոնական եկամուտները, ինչը հարց է առաջացնում դրանց ծագման վերաբերյալ։ Երկրորդ՝ «Ջերմուկ Գրուպ»-ից ստացված բազմամիլիոնանոց փոխառությունները և նույն ընկերության հետ կապված գույքային գործարքները տարիներ շարունակ (նաև կնոջ կողմից բնակարանի ձեռքբերումը նույն ընկերությունից) կարող են առաջացնել շահերի բախման վերաբերյալ հարցեր։

Երրորդ՝ զգալի չափի կանխիկ միջոցների պահպանումը տարիներ շարունակ մնում է ուշադրության արժանի։

Չորրորդ՝ վարկերի, փոխառությունների և գույքային ակտիվների մեծ ծավալը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձի դեպքում, պահանջում է առավել մանրակրկիտ ուսումնասիրություն՝ հասկանալու ֆինանսական հոսքերի ամբողջական պատկերը։

Այսպիսով, Վրեժ Գալոյանի հայտարարագրերը ցույց են տալիս ակտիվ ֆինանսական գործունեություն և գույքային փոփոխություններ, որոնք արժանի են լրացուցիչ ուշադրության»։

դիտվել է 318 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am