Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել

ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» համակարգից։ Բողոքը ներկայացվել է օրերս, առ այս պահը դեռևս առկա չէ տեղեկություն՝ մակագրման վերաբերյալ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վաչե Դոլմազյանի նախագահությամբ, 2025թ․ օգոստոսի 8-ին մեղավոր է ճանաչել Ռուբեն Վարդազարյանին և դատապարտել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաև՝ 2 տարի ժամկետով զրկելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել էր առանց Վարդազարյանի անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, այժմ՝ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Ըստ քրեական գործի՝ Անդրանիկ Սիմոնյանի՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարման ժամանակ նրա վարույթում գտնվող գործերից մեկով մեղադրյալ, քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ «Ալավերդցի Վահագի», կալանքի փոփոխման վերաբերյալ Վարդազարյանն իբրև հեռախոսային խոսակցություն է ունեցել Սիմոնյանի հետ։ Այս քրեական գործը դատարանում էր 2021թ․ սեպտեմբերից, սակայն մեկ տարի անց գործը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից տեղափոխվեց Հակակոռուպցիոն դատարան։ Ռուբեն Վարդազարյանն իր նկատմամբ հետապնդումը քաղաքական հետապնդում է գնահատել, նրա նկատմամբ հետապնդումները սկսել են դեռևս ԲԴԽ նախագահի պաշտոնում դատավորներին արդարադատություն իրականացնելու կոչից հետո, ավելին, Ռուբեն Վարդազարյանը ձայնագրություն էր հրապարակել, համաձայն որի՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը փորձում էր իրեն համոզել հրաժարական տալ՝ խոստանալով «գործեր ջրել», թեև այդ պահին նման քրեական գործ դեռ հարուցված չէր, այդ հանդիպմանը ներկա են եղել նաև Ստեփան Միքայելյանը և Սերգեյ Չիչոյանը։ Պաշտպանության կողմը դատաքննության ընթացքում պնդում էր ոչ միայն քաղաքական հետապնդման հանգամանքը, այլև ընդգծում, որ դատարանը պետք է պարզի ձայնագրության իսկությունը՝ փորձաքննության միջոցով, որը չի իրականացվել։

Հատկանշական է, որ գործի ողջ դատաքննության ընթացքում Անդրանիկ Սիմոնյանն այդպես էլ չհարցաքննվեց, վերջինս չէր ներկայանում դատական նիստերին, արդյունքում, արձանագրվեց նրա հարցաքննության անհնարինություն և դատարանում հրապարակվեց վերջինիս նախաքննական ցուցմունքը, դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, սակայն վերադառնալով չհրապարակեց և որոշեց վերսկսել վարույթը՝ Անդրանիկ Սիմոնյանին հարցաքննելու նպատակով։ Վերջինս հարցաքննվեց դռնփակ ռեժիմով, երբ արդեն ողջ ապացույցները հետազոտված են եղել, եզրափակիչ ճառերը՝ հրապարակված, այդպես էլ հստակ չտրամադրվեց հեռախոսը, որով ենթադրաբար ձայնագրություն է իրականացվել։ Սիմոնյանի հարցաքննությունից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական, ապա, վերադառնալով հրապարակեց դատավճիռը՝ այդպես էլ չպարզելով ձայնագրության իսկությունը։ Պաշտպանության կողմը համաձայն չէ դատավճռի հետ և բողոքարկել է այն։

 

Աղբյուր՝ Փաստինֆո
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին Ուրիշների սխրանքների գնով ազատագրած հողը հետո հանձնում է, ու կյանքի գնով ազատագրած Մերուժան Մոսիյանի դստեր վրա մատ թափ տալիս Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը Իրանը պատերազմից հետո նախկինը չի լինի. Արա Պողոսյան «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած 30-ամյա տղամարդուն իրավապահները դեռ չեն գտել Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը» Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Չփորձվե՛ք էդ սուտը տարածել․ Արշակ Զաքարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am