«Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին». Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը գրել է.

«Ո՞ւմ հաշվին է փակվում «Ինֆեկցիոնի» պարտքը

Սիրելի վարակաբաններ, հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչու են ձեզ ազատում աշխատանքից, իսկ ընտանեկան բժիշկներին ու թերապևտներին փաստացի հրահանգվում է ինֆեկցիոն կասկածով հիվանդներին միանգամից ուղեգրել «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ։

2026 թվականի հունվարի 22-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ին թույլատրվել է 2020 թվականի գործունեության արդյունքներով պետական բյուջե վճարման ենթակա 81,350,070 դրամ շահութաբաժնի մայր գումարը մարել ոչ թե միանվագ, այլ 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2029 թվականի ապրիլի 1-ը՝ հավասարաչափ ամսական մասերով։ Միևնույն ժամանակ, կառավարության հիմնավորման մեջ նշվել է, որ 2026 թվականի հունվարի 22-ի դրությամբ հաշվարկված տույժերը կազմել են 42,096,989.65 դրամ, որոնց վճարումից ընկերությունն ազատվել է՝ ֆինանսական վատ վիճակի և փաստացի վճարելու անհնարինության պատճառաբանությամբ։ Նշված նյութերում հիշատակվում է նաև ԵԴ/0650/01/22 դատական գործը։

Այստեղից արդեն առաջանում է ամենակարևոր հարցը՝ եթե պետական համակարգի ենթակայությամբ գործող կենտրոնը նման ծանր ֆինանսական վիճակում է, ապա արդյո՞ք այսօր հիվանդների հոսքերի արհեստական կենտրոնացումը հենց այդ հաստատություն տնտեսական փրկության միջոց չի դառնում։ Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին։

Իսկ դրա գինը վճարում են հենց մասնագետները՝ վարակաբանները, որոնք տարիներով կուտակած փորձով այսօր դուրս են մղվում համակարգից, դառնում ավելորդ, մնում անգործ կամ կանգնում մասնագիտությունը փոխելու առաջ։

Սա պարզապես կադրային փոփոխություն չէ։

Սա առողջապահության վտանգավոր տրամաբանություն է՝ երբ մասնագետին դուրս են մղում, իսկ հիվանդին վերածում ֆինանսական հոսքի»:

դիտվել է 415 անգամ
Լրահոս
Փաշինյանին հենց հանդիպեմ, կասեմ փասափուսեդ հավաքի ու․․․․ Քաղաքացի (video) Ո՞վ է Գագիկ Ծառուկյանի վարչապետի թեկնածուն (video) Նիկոլը, եթե չընտրվի, անպայման գնալու է սադրանքների․ իմացե՛ք․ Հայկ Նահապետյան (video) ՇՏԱՊ․ Արարատ Միրզոյանը խոստովանեց՝ համագործակցել է ԱԱԾ-ի հետ (video) Ադրբեջանցին ասում է Սեւանը մերն է, 300 հազար պիտի գան, սա՞ է խաղաղությունը․ Գագիկ Ծառուկյան (video) Թոշակների բարձրացումը ընտրություններից առաջ PR է, որ ժողովրդին իր կողմը գրավի․ թոշակառու (video) «Բու՛թ, քեզ համար նորից կրկնում եմ, ուշադիր լսիր»․ Արամ Սարգսյան (video) Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում,դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել. Շարմազանով Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի չինական էներգետիկ ընկերությունների դեմ «Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին». Անուշ Պողոսյան Ստախոսի «Մետրոպոլիտենը» Գագիկ Ծառուկյանը պատասխանեց Փաշինյանին (video) Պետրոսն ասաց՝ «բախտի տերը թաղեմ, մեր տանն էլ նախարար կա»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արցախցիների հանդեպ ատելությունը համակարգված է և գեներացվում է այս իշխանությունների կողմից. Գառնիկ Դանիելյան Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Արցախի ֆոնին՝ Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել. փաստաբան ՀՀ-ն արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «Լույս» հիմնադրամ Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am