Արցախի ֆոնին՝ Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել. փաստաբան
Փաստաբան Ռոման Երիցյանը իր ֆեյբուքյան էջում հայտնում է. «3 արցախցի այցելել է Կոռնիձոր, լուսանկարվել Արցախի ֆոնին, իսկ վերադարձի ճանապարհին կանգնեցվել են ԱԱԾ ծառայողների կողմից ու տեղափոխվել ոստիկանական բաժանմունք:
Ոստիկաներից մեկն արցախցիներից հետաքրքրվել է լուսանկարվելու պատճառը, տղաները հայտարարել են, որ նրանք այդ եղանակով իրենց կարոտն են քաղել, առանց որևէ այլ նպատակի։
Եվ ի պատասխան՝ ոստիկանության բարձրաստիճան այդ պաշտոնյան, փոխգնդապետի կոչումով, ասում է՝ դե եթե կարոտ էիք քաղում գնացեք հանձնվեք և այդ եղանակով ձեր տուն վերադարձեք ու ձեր կարոտը քաղեք»։
