Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս հարցով․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից Deyna տանկերի ձերբակալությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ես դա թողնում եմ առանց մեկնաբանության։ Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս հարցով», — հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը՝ չհստակեցնելով լռության պատճառները։
